f

Անկախ

Ինչու՞ ոստիկանությունն առգրավել Հարությունյան եղբայրների տեղադրած տեսախցիկները. Փաստաբանները հաղորդում են ներկայացրել


Պետրոս, Գեւորգ եւ Հակոբ Հարությունյան եղբայրների շուրջ լարված մթնոլորտը դեռեւս 2018 թվականից է սկսվել, երբ Վստրեչի Բաղնիքում Պետրոս Հարությունյանը կրակոցներ է արձակել Էդգար Ապիրյանի ոտքերի ուղղությամբ։ Եղբայրների անվտանգությունը անապահով վիճակում է եղել, որից հետո որոշել են տեսախցիկներ տեղադրել։ Ոստիկանությունն այսօր՝ ապրիլի 14-ին, ապամոնտաժել է այդ տեսախցիկները, որի վերաբերյալ փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Այս մասին ասվում է փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի տարածած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև։

«Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գեւորգ եւ Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գեւորգ Հարությունյանի թիկունքին: Այդ սենյակից փախչելու, իրենց կյանքը փրկելու համար, Պետրոս Հարությունյանը սենյակում դրված սեղանից վերցնելով ատրճանակ, կրակոցներ է արձակել Ա.Ապիյանի ոտքերին, որից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Դեպքից հետո, սակայն, կալանավորվել էր միայն Պետրոս Հարությունյանը:

2019 թվականի հուլիսի 24-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք հրկիզում են Երկաթուղայինների փողոցում կայանած, Պետրոս Հարությունյանին պատկանող մարդատար ավտոբուսը (տես 1-4 մեկնաբանությունները):

2019 թվականի օգոստոսի 9-ին Արման Ապիյանի որդու Էդգար Ապիյանի կազմակերպմամբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Աթոյան փողոցի մոտակայքում հարձակում է իրականացվում Հակոբ Հարությունյանի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկվում բեյսբոլի բիտաներով, որի ընթացքում հափշտակում են նաեւ արժեքավոր իրեր: Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Որեւէ անձ մինչ օրս կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել:

2019 թվականի նոյեմբերի 11-ին, ցերեկը ոստիկանության կողմից չպարզված անձինք կրակոցներ են արձակում Երկաթուղայինների փողոցի մոտ գտնվող արտադրամասերից մեկի ուղղությամբ ու վնասում անվտանգության տեսախցիկն ու ապակին (տես 5-7 մեկնաբանությունները):

2019 թվականի նոյեմբերի 14-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք ինքնաձիգով կրակահերթեր են արձակում Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Պետրոս Հարությունյանի կողմից վարձակալած գրասենյակներից մեկի ուղղությամբ (տես 8-րդ մեկնաբանությունը):

2019 թվականի նոյեմբերի 20-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք Տիգրան Մեծ պողոտայի մի մայթից ինքնաձիգով կրակահերթեր են արձակում մյուս մայթին կայանված Պետրոս Հարությունյանի ավտոմեքենայի վրա եւ այդ պահին գրասենյակում գտնվող Պետրոս Հարությունյանի ուղղությամբ, ով միայն երջանիկ պատահականությամբ չի վնասվում (տես 9-րդ մեկնաբանությունը):

Այս ընթացքում, հասկանալով, որ ոստիկանությունն «անզոր» է դեպքերի այս շղթան բացահայտելու հարցում, իրենց, հարազատների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ իրենց պատկանող գույքը վնասումից ապահովագրելու համար հարությունյանները ձեռնամուխ են լինում նշված տարածքներում անվտանգության տեսախցիկների տեղադրմանը: Ընդ որում, այս ընթացքում այդ տեղախցիկների կողմից արձանագրած, տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են (այս մասին առավել հանգամանալի կանդրադառնանք հետագայում):

2020 թվականի ապրիլի 14-ին, սակայն, վերը թվարկված հանցագործությունները բացահայտելուն անընդունակ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նշված անվտանգության տեղախցիկներն ապամոնտաժելու ու փաստացի առգրավելու: Այստեղ, պարզ լինելու համար, ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ նշել, որ առգրավվել են ոչ թե տեսագրությունները, այլ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ։ Այս փաստի վերաբերյալ արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել:

Վերը նշված, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հանցագործությունների շղթան, դրանց չբացահայտված մնալը, ինչպես նաեւ ոստիկանության կողմից տեսախցիկների առգրավումը առաջ են բերում մի շարք տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները ժամանակի ընթացքում անպայման տրվելու են. ո՞ւմ էին խանգարում այդ տեսախցիկները, ի՞նչ գործողություններ են պլանավորել այդ անձինք, որոնց իրագործմանը խանգարում էին տեսախցիկները, արդյո՞ք ոստիկանությունն այդ գործողությամբ ճանապարհ չի հարթում «անորսալիների» կողմից հերթական հանցավոր ոտնձգությունն իրագործելու համար:

Իսկ թե ինչու է ոստիկանությունը հատկապես շահագրգիռ տեսախցիկները վերացնելու հարցում, բոլորին ակնհայտ կդառնա այդ տեսախցիկների ֆիքսած որոշ հետաքրքիր տեսանյութերը հրապարակելուց հետո։

Պետրոս Հարությունյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։

Երվանդ Վարոսյան Լուսինե Սահակյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին