f

Անկախ

Արագածը՝ առանձնահատուկ լեռ. գիտնականները պարզել են տուֆերի ժայթքման ժամանակագրությունը


ԵԳԻ Հրաբխագիտության լաբորատորիայի գիտնականները ժամանակակից մեթոդներով ուսումնասիրել են Արագած լեռան խորքային կառուցվածքը և հստակեցրել հրաբխային ակտիվության ժամանակագրությունը,  նաև ուսումնասիրել են ժայթքման արգասիքների նյութական կազմը։

Պարզվել է, որ Արագածի հրաբխային ակտիվության ժամանակահատվածը  1 մլն տարի է. այն սկսվել է  մոտ 1,5 մլն տարի առաջ և ավարտվել 0,5 մլն տարի առաջ։ Գիտնականներն առանձնացնում են ժայթքումների 4 փուլ, որոնցից հատկապես առանձնահատուկ է երրորդը. այս փուլում են ժայթքել Հայաստանի դարավոր շինարարական բրենդ համարվող տուֆերը։ 

«300 հազար տարվա ընթացքում 4 գեներացիայի տուֆեր են ժայթքել Արագած հրաբխից», - «Անկախի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր  Խաչատուր Մելիքսեթյանը։ Նրա խոսքով՝ Արթիկի վարդագույն տուֆը 0,75 մլն տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքման արդյունքն է, իսկ սև և նարնջագույն տուֆերը 0,65 և 0,9 մլն տարի առաջվա ժայթքումների հետևանք են։ Այս արդյունքները ստացվել են ԵԳԻ երիտասարդ աշխատակից Հռիփսիմե Գևորգյանի ատենախոսության շրջանակներում։ Իսկ ահա կաթնագույն տուֆը, որից կառուցվել են Անիի պարիսպները, Արագածի հետ առնչություն չունի: Այդ տուֆերը Կարսի սարահարթի հրաբուխներից մեկի ժայթքման արդյունք են, որի պաշարների մի մասը կենտրոնացած է Ախուրյան գետի ափին՝ ՀՀ ներկայիս տարածքում։

Մելիքսեթյանը նշում է, որ Արագածը մի շարք առումներով առանձնահատուկ լեռնազանգված է, ինչի շնորհիվ էլ 19-րդ դարից մինչ օրս գիտնականների ուշադրության կենտրոնում է և ապագայում  էլ կշարունակի մնալ գիտական ուսումնասիրությունների առարկա։ Առանձնահատկություններից մեկն էլ պայթումնային ժայթքումներն են։ Ի տարբերություն սովորական հրաբխային ժայթքման՝ պայթումնային ժայթքման դեպքում գազահագեցած հրաբխային զանգվածը, բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում տրոհված վիճակում, մեծ արագությամբ ժայթքում է դեպի մթնոլորտ։ Նման ժայթքումները հրաբխագետները անվանում են պլինիյան տիպի՝ Պլինիոս Կրտսերի անունով, ով մանրամասն նկարագրել է Վեզուվ հևաբխի ժայթքումը, որի պատճառով կործանվեցին Պոմպեյ և Հերկուլանում հին  Հռոմեական քաղաքները մ.թ. 79։ Նման հրաբխային ակտիվության ժամանակ ժայթքման սյունի բարձրությունը կարող է հասնել երկրի մակերևույթից մինչև 50-60 կմ։ «Արագածի տուֆային ժայթքման բարձրությունը 40 կմ ենք գնահատել, - ասում է Մելիքսեթյանը։ - Առաջին ժայթքման արդյունքները պեմզայի տեսքով թափվել են ցած, իսկ երբ ճնշման հետևանքով խառնարանն ընդարձակվել է, ժայթքման սյան բարձրությունը կտրուկ իջել է, և առաջացել է հրաբեկորային (պիրոկլաստիկ) շիկացած հոսք, որն երկի մակերեսով շարժվել է 200-300 կմ/ժամ արագությամբ։ Այդ պիրոկլաստիկ հոսքերի սառելուց հետո էլ առաջացել են տուֆերը»։

Արագածի մյուս առանձնահատկությունն այն է, որ այն կոլիզիոն գեոդինամիկ իրավիճակում առաջացած տիպի հրաբուխ է. առաջ է եկել մայրցամաքների բախման հետևանքով։ Կոլիզիոն գոտիների հրաբխականությունը զգալիորեն տարբերվում Է Երկրի վրա գոյություն ունեցող այլ հրաբխային մարզերից և գոտիներից։ Արագածի և Հայկական լեռնաշխարի այլ հրաբուխների ուսումնասիրությունների շնորհիվ գիտնականները որպես առանձին տիպ բնութագրել են կոլիզիոն հրաբխականությունը։

Այն նաև ստրատոհրաբուխ է։ Ի տարբերություն այլ հրաբուխների՝ ստրատոհրաբուխները խոշոր կառույց են և ունեն մի քանի հարյուր հազար տարվա ժայթքումների պատմություն, որոնք մերթընդմերթ կարող են ընդհատվել անդորրի ժամանակահատվածներով։

«Բոլորը գիտեն, որ Արագածը  ՀՀ ամենաբարձր լեռն է, նրա  հյուսիսային  գագաթի բարձրությունը 4090 մետր է։ Արագածը նաև Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր ստրատոհրաբուխներից մեկն է։ Արարատը ևս սրտատոհրաբուխ է, որը բարձրությամբ գերազանցում է Արագածին,  բայց Արագածի հիմքի շառավիղը ավելի մեծ է՝ 42 կմ»,- ասում է նա։

Մելիքսեթյանն ասում է, որ վերջին տարիներին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտն ակտիվ համագործակցում է Թայվանի և ԱՄՆ-ի սեյսմոլոգների հետ, և միջազգային համագործակցությունների շնորհիվ երկրի ընդերքի սեյսմիկ տոմոգրաֆիա իրականացնելու հնարավորություն է ունեցել։ Ինստիտուտը  2012թ.-ից ի վեր ժամանակակից սեյսմիկ կայաններ է  տեղադրել, որոնցով մասնագետները կարողանում են գրանցել հրաբխային ծագման անգամ թույլ երկրաշարժերը։ Իսկ միջազգային արդյունավետ համագործակցության շնորհիվ ներկայում ԵԳԻ-ն ունի ՀՀ-ում ամենախոշոր և տարածաշրջանում ամենախիտ սեյսմիկ ցանցը ՝ 42 կայան։

Արագած հրաբխի ժայթքումների հետ կապված  տուֆերի տարածման երկրաբանական քարտեզ, ըստ (Gevorgyan et al. 2020)

«Քանի որ ընդերքը չենք կարող տեսնել, նրա ուսումնասիրության և ճշգրիտ տվյալներ ստանալու համար սեյսմիկ տոմոգրաֆիայի մեթոդն է օգտագործվում։ Այն հիմնված է սեյսմիկ ալիքների տարածման արագությունների, ինչպես նաև  երկայնական և լայնական սեյսմիկ ալիքների արագությունների հարաբերության վրա», - ասում է Մելիքսեթյանը՝ հավելելով, որ  տոմոգրաֆիայի միջոցով պարզում են  երկրակեղևի կառուցվածքի անհամասեռությունները. սարքերի միջոցով ստացած պատկերները հետագայում մեկնաբանում են երկրաբանները և սեյսմոլոգները։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արագածը հանգած հրաբուխ է, սակայն տարածքում կան ավելի երիտասարդ հրաբուխներ, որոնք որոշակի ակտիվություն են ցուցաբերում և ինչ-որ ժամանակ կարող են նաև ժայթքել։ Մասնավորապես սեյսմիկ տոմոգրաֆիայի կիռառմամբ պարզվել է որ, Արագածի և Գեղամի հրաբխային լեռնաշղթայի տակ երկրակեղևի հզորությունը կազմում է ընդամենը 32-35 կմ.  դա այդպես կոչված Մոհոի սահմանն է՝ պլաստիկ կիսահալված աստենոսֆերայի և երկրակեղեվի միջև, Երկրի այլ վայրերում, մայրցամաքներում  այն սովորաբար կազմում է 45-50 կմ։

«Հայաստանում ունենք չորրորդական, այն է՝ ամենաերիտասարդ, հրաբխականության 5 մարզ։ Ճիշտ է, Արագածը համարվում է հանգած հրաբուխ, բայց տարածաշրջանը հրաբխային առումով ակտիվ է։ Հայկական լեռնաշխարհի տարածքում պատմական ժամանակաշրջանում 15-րդ դարում Նեմրութ հրաբուխն է ժայթքել, իսկ 19-րդ դարի սկզբում՝ Թոնդրակը»,- ասում է Մելիքսեթյանը՝ հավելելով, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել հրաբխի հնարավոր ժայթքման ժամանակահատվածը, սակայն գիտնականները գնահատում են հրաբխային ժայթքումների հաճախականությունը ժամանակի ընթացքում, իսկ  սեյսմիկ կայանների միջոցով հետևում են ստորգետնյա գործընթացներին։

«Մինչև արդիական սեյսմիկ ցանցի ստեղծումը մենք այդ հրաբխային ծագման երկրաշարժերը չենք արձանագրել, քանի որ չկային այդպիսի զգայուն սեյսմիկ կայաններ, որոնք ի վիճակի էին դա ֆիքսել։  Բայց վերջին 10 տարվա ընթացքում  սկսեցինք ֆիքսել, ուսումնասիրել։ Օրինակ՝ հրաբխային ծագման ցնցումներ ենք արձանագրում Արարատի ներքևում, Գեղամի, Ջավախքի և Սամսարի հրաբխային լեռնաշղթաներում»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանում հրաբխային վտանգը մեծ է՝ Մելիքսեթյանը նշում է, որ ելնելով երկրաբանական և հրաբխագիտական տվյալներից՝ ապագայում անշուշտ հնարավոր են հրաբխային ժայթքումներ, սակայն Հայաստանում սեյսմիկ վտանգը ավելի բարձր է։  Միևնույն ժամանակ, եթե սեյսմիկ վտանգը հնարավոր է նվազեցնել՝ սեյսմիկ վտանգի աստիճանը պատշաճ գնահատելով՝ հիմնված ճշգրիտ տվյալների և ժամանակակից մոտեցումների վրա, և համապատասխան սեյսմակայուն շինարարության շնորհիվ, ապա հրաբխային վտանգովոր երևույթների մեծ մասը  չեզոքացնել հնարավոր չէ։ Բայց և հրաբխային վտանգի աստիճանն ավելի ցածր է, քան ուժգին երկրաշարժերինը. ուժգին ժայթքումներն ամբողջ աշխարհում ավելի հազվադեպ են կրկնվում քան ուժեղ երկրաշարժերը։

 

 

 

 

խմբագրի ընտրանի գիտության ֆինանսավորում  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Խաչատուր Մելիքսեթյան երկրաբանություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին