f

Անկախ

Սոցաջակցության գործակալության աշխատակիցները 31մլն. դրամ ավել նպաստ են վճարել շահառուներին. հարուցվել է քրգործ


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության և աուդիտորական խմբի կողմից կազմված աուդիտի արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընտանեկան նպաստի և հրատապ օգնության շահառուների վերաբերյալ համապատասխան տվյալները ստանալուց հետո, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցները սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում առկա տվյալների հետ դրանք չեն համադրել, համապատասխան ծածկագիր չեն ամրագրել, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ընտանիքի անապահովության միավորը չեն զրոյացրել և ստացված տվյալներին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի թիվ 145-Ն որոշման պահանջների խախտմամբ համապատասխան նպաստառուներին վճարել են ավելի նպաստ՝ ընդհանուր 31.271.500 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին