f

Անկախ

Քաղաքական ջայլամությունը


Լսում էի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանի և փոխնախագահ Գ. Պողոսյանի մամուլի ասուլիսը: Տխրությամբ էի լսում, իրականում այն ավելի շատ հարցաքննության էր նման, պատին դեմ տրվածի, վերջին փամփուշտը կրակածի հարցաքննության…

Հիմա, երբ արդեն հանրայնացվել են մի շարք նամակներ,զեկույցներ և գնահատականներ, երբ արդեն շատ բան ջրի երես է ելել, այլևս <<ֆռացնելու>>, սրան-նրան մանիպուլյացների մեջ մեղադրելու բոլոր ռեսուրսներն ավարտվել են, ժպիտը կորցրած, մտահոգ դեմքի արտահայտությամբ եկել է ժամանակը խոստովանելու ողջ իրականությունը: Իսկ այն տեղավորվում է մեկ-երկու պարբերության մեջ:

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA)՝ աուդիտի արդյունքում Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում արձանագրվել են լուրջ խնդիրներ-թերություններ, որոնք ուղիղ վտանգ են ներկայացրել միջազգային թռիչքային անվտանգությանը։
Հայաստանի քաղավիացիան իր հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը, իր գործառույթները պատշաճ կատարելու, միջազգային թռիչքային կանոններին համապատասխանեցնելու բավական ժամանակ է ունեցել, ինչը, ցավոք, չի կատարել։ Արդյունքում, մեր ՔԱԿ-ի կարգավորումները կորցրել են հավատարժանությունը, հետևաբար երկու ընկերություններ զրկվել են ԵՄ տարածքում թռչելու իրավունքից։

Ընդամենը այսքանը, որ պարզ էր, դեռ երկու շաբաթ առաջ…
Բայց ոչ՝ իրենք անսխալական են. հազար ու մի ծխապատ ստի, բառախաղերի թանձր մշուշի, հայհոյախառն պիտակավորման, ընդհուպ այս թեման արծարծողներին դավաճան անվանարկելու ճիգով ու շեֆերին քծնելու անթաքույց ծառայամտությամբ իրենց կոտորում էին իշխանամերձ սազանդարները, ներառյալ ԱԺ խոսնակի խորհրդականը:

Ու սա ավելի վտանգավոր է, պետականության գիտակցումից ու մրցունակ քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու, անհեռանկար, անմասշտաբ… Քծնանքի այս բարձիկները մի օր բարձրաձայն պայթելու սովորություն ունեն…

Ու հիմա, երբ, այնուամենայնիվ, իրականությունը ջրի երես է ելել, ես ու շատերն իրավունք ունենք այս պատկերը, այս մտածողությունը, այսպիսի կառավարումը, կադրային քաղաքականությունն ու քաղաքական որակները տարածել նաև այլ ոլորտների վրա և տխուր, շատ տխուր եզրակացության հանգել…

Բոլորովին ուրախ չեմ այսպիսի եզրակացության կամ իրականության համար, կորուստները բոլորինս են:
Մենք շարունակ խոսում ենք գիտակից ու պատասխանատու հասարակության կարևորության մասին, բայց դուք շարունակ լծված եք պողոսակերտության ինքնակործան գործին…Մենք իրավունք չունենք, այն էլ այս ժամանակներում, թերագնահատել հանրային համախոհության և ներուժի արդյունավետ օգտագործման գործոնները: Քանդելը հեշտ է, երբեմն կառուցելն անհնար…

Այն, որ քաղաքական մեծամասնության շրջանում գրեթե համատարած է անսխալականության բարդույթը, պոռոտախոսությունը, պոպուլիզմն ու մանիպուլյացիաները, նորություն չէ:

Տղուկներին կամ <<ալպիական մանուշակի ծաղկաթերթիկներում>> անտեղյակ անհոգությամբ աչքերն ու ականջները փակածներին ասելիք չունեմ:
Երեկ ԱԺ-ում Բ. Թունյանին լսեցի/որին մի առիթով քննադատել եմ/ ՝ ինքս ինձ ասելով՝ լավ է, որ գոնե իշխանական թիմում այս տեսակը կա. լսող, համադրող…

Ինչպես նախորդ գրառմանս մեջ, դարձյալ հիշեցնում եմ ՀՅԴ հակաճգնաժամային թեզերից մեկը <<Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով>>:

Արձանագրված ավիացոն կոլապսն, այնուամենայնիվ, դեռ դատավճիռ չէ. խելամիտ քաղաքականության, պրոֆեսիոնալ կադրերի, միջազգային կոնվենցիաների և Վիեննայի գործողությունների ծրագրի խելամիտ գործադրմամբ կարելի է կոլափսից դուրս գալ:

Հ.Գ. Իսկ Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չի, իրեն մաղթում եմ բարի մայրություն և կապույտ, անվտանգ երկինքներ…ինքը լավ ժպիտ ունի, լավ մայրիկ կլինի…
14.04.2020.

Լիլիթ Գալստյան ՖԲ Գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին