f

Անկախ

Վրաստանի վարչապետը փոխհատուցում է մինչև 70 հազար դրամ, Հայաստանինը՝ մինչև 12 հազար դրամ


Հայաստանի կառավարությունը երեկվա խայտառակ և մարդկանց նսեմացնող որոշումից հետո, երբ հայտարարեցին, որ պատրաստվում են մինչև 7500 դրամի միանվագ փոխհատուցում տրամադրել փետրվարին մինչև 10 հազար դրամի գազ և միչև 5000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին, այսօր որոշել է 12-րդ միջոցառման շրջանակում ընդլայնել սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը՝ գազի համար այն բարձրացնելով մինչև 30 հազար դրամ, իսկ լույսի՝ մինչև 10 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով...
Ենթադրում եմ, որ Փաշինյանը շատ էր ազդվել երեկ իր և իր ղեկավարած կառավարության հասցեին հնչեցված քննադատություններից և միայն դրանից հետո որոշեց ինչ-որ չափով մեղմել հանրության զայրույթը և հասունացող դժգոհությունը...
Ամեն դեպքում սա ևս քիչ է, քանի որ մեր հարևան Վրաստանում, որին ՀՆԱ-ի մրցավազքում ամեն գնով փորձում է անցնել մեր վարչապետը և բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը գումարի խնդիր չունի, որոշել են 3 գարնանային ամիսների համար 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի սպառողներին առանձին-առանձին փոխհատուցել համապատասխանաբար ամեն ամիս մինչև 200 կիլովատ լույսի և մինչև 200 խորանարդ մետր գազի սպառած կոմունալ ծախսերը, որոնց նաև գումարվում են աղբի և ջրի վարձավճարները..."Ջավախք" հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի տվյալների համաձայն՝ բոլոր կոմունալ զեղչերից օգտվող ընտանիքների օժանդակությունը կկազմի 70 հազար դրամից ավելի գումար...
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մաքսիմալ 12 հազար դրամի միանվագ փոխհատուցում տրամադրել, երբ Վրաստանի իշխանությունների պատրաստած փաթեթը 70 հազար դրամից ավել է (հաշվարկը կատարված է Վրաստանում գործող գներով)...
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում կոմունալ վճարներ Նիկոլ Փաշինյան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին