f

Անկախ

Խաչատրյան ընտանիքի դեմ սանձազերծված ապօրինությունները շարունակում են


Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.  

 

«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:

 

Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատում են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել:

 

Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ինչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում»  կարող էր ազդել այդ անձանց վրա:

 

Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում:

 

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը առաջին իսկ օրվանից ընդգծում է, որ այս գործով կարմիր  թելը նրա ազգանունն է։  

 

 

Գագիկ Խաչատրյան փաստաբաններ հայտարարություն

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին