f

Անկախ

Հայաստանում գտնված հնագույն բրածոների ուսումնասիրությամբ համաշխարհային նշանակության արդյունքներ են արձանագրվել


Գիտնականներն  ուսոտանիների (բրախիոպոդների) 4 նոր սեռ  և 5 նոր տեսակ են առանձնացրել՝ համալրելով միջազգային գիտական գրականությունը։ «Սա բավականին մեծ ձեռքբերում է, որը հնարավորություն է տալիս գործող համաշխարհային դասակարգումը լրացնել և ավելի հստակ վերականգնել հնաշխարհագրական և հնակլիմայական պայմանները։ Տվյալներն օգտագործվում են նաև կենսաշերտագրական սանդղակի նոր, ճշտգրտված ստորաբաժանման համար»,- «Անկախի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության  լաբորատորիայի վարիչ, եգթ, ավագ գիտաշխատող Արայիկ Գրիգորյանը։

 Տվյալներն  ստացվել են ԵԳԻ երիտասարդ գիտաշխատող Վահրամ Սերոբյանի ատենախոսության շրջանակներում։ Ատենախոսության գիտական ղեկավարը  ՀՀ-ից եղել է Արայիկ Գրիգորյանը, Ֆրանսիայից պրոֆեսոր Տանիել Դանելիանը։ Ատենախոսությունը պաշտպանվել է միջազգային հեղինակավոր ժյուրիի մասնակցությամբ։

 Գրիգորյանն ասում է, որ ուսոտանիների վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել Հայաստանում, և այդ ոլորտում նոր խոսքը ասելը բավականին բարդ է։ «Պետք է ասել, որ Վահրամ Սերոբյանը բավականին պատվով դուրս եկավ։ Ուսումնասիրված ուսոտանիների ներտեսակային մորֆոլոգիական փոփոխականությունը փաստագրված է քանակապես առաջին անգամ:  Գրանցված արդյունքը մեծ ձեռքբերում է»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ Միջազգային շերտագրական կոմիտեին առաջարկել է նոր երկու զոնա ավելացնել կենսաշերտագրական սանդղակում, իսկ որոշման կայացման համար կարող են տարիներ պահանջվել։ Տարածաշրջանի կենսաշերտագրական սանդղակում դա արդեն օգտագործվում է․ վերանայվել է Փոքր Կովկասի (Հայաստան և Նախիջևան) ֆրան–ֆամեն միջակայքի բրախիոպոդների նախկինում առաջարկված կենսաշերատագրական սխեման:

 

Տարածաշրջանի նոր առաջարկված կենսաքրոնոշերտագրական սխեման ըստ բրախիոպոդների

Խոսելով գիտական հետազոտության մասին՝ Գրիգորյանն ասում է, որ  դաշտային ուսումնասիրությունների պայմաններում բավականին շատ բրածո նմուշներ են հավաքել, դիտարկել են նաև պահոցներում առկա բոլոր նմուշները և ստացած տվյալները վերլուծել են ժամանակակից պայմանների և գիտատեխնիկական հնարավորությունների սահմաններում։

 «Ուսոտանիները ծովային ավազանի հատակաբնակ օրգանիզմներ են, որոնք հասել են իրենց բազմազանության ամենաբարձր աստիճանին Դևոնի (մթա 419,2- 358,9 միլիոն տարի առաջ)  և Կարբոնի (Դևոնին հաջորդող փուլը 60 մլն տարի տևողությամբ) ժամանակաշրջաններում։  Դրանք սնվել են ծովի հատակին գտնվող տարբեր միկրոօրգանիզմներով հատուկ շոշափուկներով ջրի ալիք են ստեղծել դեպի իրենց բերանը։ Ընդհանրապես տարբեր օրգանիզմների կառուցվածքն ուսումնասիրելով են կազմվել ժամանակագրական և կենսաշերտագրական սանդղակները։ Իսկ նոր գիտական արդյունքն  արձանագրվել է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ այս օրգանիզմների ներքին և արտաքին կառուցվածքի ուսումնասիրության շնորհիվ»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ թեմայով գիտական հրապարակումներ են եղել ազդեցության բարձր գործակից ունեցող մի շարք հեղինակավոր ամսագրերում և բարձր գնահատականի են արժանացել միջազգային մասնագիտական հանրության կողմից։

 «Այդ բրածոների ուսումնասիրությունը շատ  կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից։ Ֆրանյան և ֆամենյան  սահմանին բնական կենսաբանական ճգնաժամ է տեղի ունեցել, արձանագրվել է այն ժամանակ գոյություն ունեցող օրգանական աշխարհի զանգվածային մահացություն, որն  այլ կերպ կոչվում է Կելվասարի ճգնաժամ։ Այս երևույթի պատճառները դեռևս այնքան էլ հստակ չեն, տարբեր տեսակետներ կան։ Այս բացահայտումը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության այդ ճգնաժամը, դրա պատճառները և տեղի ունեցած գլոբալ փոփոխություններն  ուսումնասիրելու և հասկանալու համար»,- ասում է Գրիգորյանը։

 Ստացված տվյալները նաև կիրառական նշանակություն ունեն դրանց շնորհիվ հստակեցվում են երկրաբանական քարտեզները, որոնք էլ կարևոր են ընդերքի հետախուզական աշխատանքների համար։

«Նման օրգանական մնացորդները  կարևոր դեր են խաղում և նստվածքների ձևավորման, և հանքագոյացման համար։ Օրինակ՝  բրախիոպոդների խեցին  բավականին մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում, ուստի նրանց կուտակումների վայրերում  ձևավորվում են ֆոսֆորիտային նստվածքային հանքավայրեր։ Հայաստանում էլ նման հանքավայրեր կան, բայց դրանք ծավալով փոքր են և մեծ արդյունաբերական արժեք չեն ներկայացնում։ Սա հնարավորություն է տալիս հետագայում առանձնացնել  նմանատիպ հարուստ հորիզոններ, որտեղ հնարավոր են հանքային կուտակումներ»,- ասում է նա։

Նյութում  նկարագրված բրախիոպոդների տեսակների հնակենսաշխարհագրական բաշխվածությունը

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանը հարուստ է նման բրածոներով, Գրիգորյանն ասում է՝ «Դևոնի ժամանակ Հայաստան մայրցամաքը՝ Հարավ հայկական բլոկը, գտնվում էր Գոնդվանայի (մայրցամաք, որը գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում և որը հետագայում մասնատվել է) հյուսիսային հատվածում՝ հասարակածից բավականին ներքև, ներկայիս Մադագասկարի հատվածում։ Հասարակածի գոտում տիրապետել են հրաշալի կլիմայական պայմաններ և ծանծաղ ծով, ինչը  նպաստավոր է եղել օրգանական աշխարհի բազմազանության համար»։ Գիտնականը շեշտում է՝ Հայաստանի կենսաշերտագրական կտրվածքները կարևոր նշանակություն ունեն գիտական աշխարհի համար։ Ստացված արդյունքներն, օրինակ, համեմատել են Տեթիս օվկիանոսի (420-300 մլն տարի առաջ գոյություն ունեցած օվկիանոս, որը բաժանել է հնագույն Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքները) տարբեր հատվածների հետ և դրա շնորհիվ ճշգրտվել են Պամիրում և Կենտրոնական Ասիայում եղած կտրվածքների դիրքերը։

 

գիտություն գիտության ֆինանսավորում  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ խմբագրի ընտրանի Արայիկ Գրիգորյան հնէաբանություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին