f

Անկախ

Քննիչները, դատախազները, դատավորները. այսօր ամեն մեկն իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Օրեր առաջ ես մտավախություն էի հայտնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նույն համառությամբ առաջ է տանելու 2018-ի իր պատկերացումները՝ խլել, բռնել, դատել, ազգայնացնել։ Մտահոգություն կար, որ հնչեցվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է հրահանգ, մոտիվացիա, որը դրդելու է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին՝ հարուցել նոր քրեական գործեր, ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի, օրինականության սահմանները։ http://altprojects.am/?p=339&l=am/plan+ev+shou+hayastani+arajika+puli+bnoroshichnery

Այսօր իմ մտավախությունը, ցավոք, իրականություն է դառնում։ Վերջին օրերին մեկը մյուսի հետևից հայտարարվեց նոր քրեական գործերի մասին. նոր կասկածյալներ, նոր մեղավորներ կամ՝ հին մեղավորներ, բայց՝ արդեն նոր քրեական գործերի շրջանակներում։ Մարդիկ մամուլից են տեղեկանում, որ կա հարուցված քրեական գործ, որ իրենք մեղադրյալ են կամ գտնվում են հետախուզման մեջ։

Իշխանությունը տրվեց գայթակղությանը՝ աճող լարվածության պայմաններում դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Իրավապահներին տրվեց ինդուլգենցիա՝ գործելու  ազատ, չկաշկանդվել օրինականության պահանջներով։

Իշխանությունը մտահոգված է, և սա հասկանալի է. Հայաստանը մտնում է սոցիալական ծանր լարվածության փուլ։ Բայց մտածել, որ քրեական գործերով կարելի է բավարար գումարներ հետ բերել ու լուծել տնտեսական խնդիրները, անլուրջ է։ Մտահոգությունը և խուճապը տարբեր հասկացություններ են։ Իշխանության այս պատկերացումները տնտեսության համար ունենալու են կործանարար ազդեցություն։ Որպես այդ ամենի հետևանք՝ քանդվելու են աշխատող տնտեսական շղթաները, և կրկին տուժելու են հասարակ, աշխատավոր մարդիկ։ 

Կա պատվիրատու՝ քաղաքական իշխանությունը, կա կատարող՝ իրավապահները, փորձ է արվելու ապահովել դյուրահավատ հանդիսատես։ Բայց լեփլեցուն հրապարակներ արդեն չեն լինելու։ Հարյուր հազարավոր նոր ընտանիքներ հայտնվելու են չքավորության եզրին. նրանց պետք է լինելու աշխատանք և եկամուտ, և ոչ՝ քրեական գործեր կամ ուրիշի գույքի բռնագրավում։

Այս գործերով, որոնց նպատակային հանրային հնչեղություն է տրվում, ձևավորվում են անհիմն սպասումներ, թե սա բերելու է բյուջեի արագ համալրմանը։ Բայց գոնե մի քիչ տեղյակ մարդիկ գիտեն, որ դա այդպես չէ, առավել ևս, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց որոշակիություն՝ ետ բերված գումարների, դրանց տեղաբաշխման և ծախսման որոշումների կայացման վերաբերյալ։ 

Բռնագրավելու, խլելու քաղաքականությունը սերմանելու է թշնամանք և վրեժ՝ մի քանի սերունդ առաջ։ Այս քայլով սերունդներ են հայտնվելու լուրջ հակամարտության մեջ։ Կառավարությունները կգան, կգնան, բայց մի քանի սերունդ ապրելու է խորը կոնֆլիկտի պայմաններում, թե՝ ով ումից ինչ խլեց։

Վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքը նախապատրաստվում է օրենքները հարմարեցնելով, ամեն օր իրավունքի մի նոր սահմանափակում է մտցվում, ԱԺ իշխանական մեծամասնությունը լուռ դակում է։ Հայաստանում սկսում է մոլեգնել իրավապահների համաճարակը։ Վստահաբար՝ իշխանության նույնիսկ նեղ շրջանակներում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա բերելու է լուրջ պրոբլեմների՝ թե երկրի համար, թե իշխանության։ Ի՞նչ կարող են անել նրանք. կարող են սկսել առարկել, խոսել, կարծիք հայտնել։ Այս շրջանի պատասխանատվությունը նաև իրենցն է։ 

Մինչ հասարակությունը փակված է տներում, իշխանությունը նոր օրակարգ է առաջ տանում և երկրում նոր մթնոլորտ ձևավորում։ Ընդունվող օրենքները և իրավապահներին տրված՝ աջ ու ձախ գործելու հրահանգը երկիրը նոր փուլ են մտցնում։  

Առաջանում է բնական անհրաժեշտություն՝ իրավական ամենաթողության դեմ պայքարում ստեղծել նոր գործիքներ, ավելի նոր ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Փաստաբանական համայնքը, մեդիան, քաղաքական կուսակցությունները, հանրային և քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը, և ընդհանրապես հասարակությունը, պետք է արձագանքի։ 

ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին շեղել տնտեսության գլոբալ և սովորական քաղաքացու՝ օրվա խնդիրներից։  

Իրավական ամենաթողության շղթայի բոլոր օղակներում շատերն արդեն իսկ գիտակցում են, որ կրելու են պատասխանատվություն, և իրենց վախի մասին կիսվում են մասնավոր զրույցներում։ Իրենց համար էլ պարզ է, որ կարճ ժամանակ հետո այլևս չեն կարողանալու ասել՝ իսկ մենք ի՞նչ կարող էինք անել։ Հնարավոր չի լինելու խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով քաղաքական իշխանության վրա։ Քաղաքական հրահանգը այլ բան է, «իրավական ընթացակարգերով» իրագործումը՝ այլ։ Քննիչները, դատախազները, դատավորները՝ այսօր ամեն մեկը իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը։ Իսկ այսօր պահանջվում է մեկ պարզ բան՝ մնալ օրենքի և իրավունքի սահմաններում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին