f

Անկախ

Էրեբունու դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես, տվյալ աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել եւ ինքն աշխատանքի չի ներկայանալու, ընտանյոք ինքնամեկուսացվել են:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հետ եւ օպերատիվ կերպով կազմակերպվել են համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Դրանց շրջանակներում, այսօր, կանխարգելիչ նկատառումներով, թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Թեեւ մարտ ամսի վերջին տեղեկացրել էինք, որ երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաեւ ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով եւ ախտահանիչ նյութերով իրականացվել են Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի, անպես էլ մարզային դատարանների նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների եւ վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները եւ դատարանների հարակից տարածքները, նշենք, որ այնուամենայնիվ, Էրեբունի նստավայրում կրկին իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ եւ դրանք իրականացվելու են նաեւ Դատական իշխանության մյուս բոլոր վարչական շենքերում եւս:

Հիշեցնեք նաև, որ ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել եւ հանձնարարականներ տվել Դատական դեպարտամենտին, դատարանների աշխատակազմերին, դատական կարգադրիչների ծառայությանը, եւ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում իրականացվող տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում եւ Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում»։

ԲԴԽ

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Ավելին
Ավելին