f

Անկախ

Ինչի՞ց են ծագում կորոնավիրուսները և ինչու են դրանք այդքան վտանգավոր


2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2 հազարին: Աճում են նաև մահվան դեպքերը, որոնք հասել են արդեն 80-ի:

Վիրուսի տեսակը, որի բռնկումը դիտվում է այսօր Չինաստանում, քաջ հայտնի է բժիշկներին: Այն պատկանում է այսպես կոչված կորոնավիրուսների ընտանիքին, որոնք նախկինում մի քանի հիվանդությունների բռնկում են առաջացրել, օրինակ՝ 2003 թ. ծանր սուր ռեսպիրատոր համախտանիշի (Sars)  և 2012 թ. մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշի (Mers) համաճարակները: Առաջին վիրուսի դեպքում մահացել է բոլոր ախտահարվածների 9 տոկոսը, երկրորդ համաճարակի ժամանակ՝ հիվանդացածների 35 տոկոսը:

Ինչի՞ց են ծագում վտանգավոր կորոնավիրուսները

Վիրուսներ փոխանցողները, որոնք առաջացրել են Sars-ի, Mers-ի և 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումները, ինչպես հայտնի է, մարդիկ չեն եղել, այլ կենդանիները: Նրանք մարդու համար բազմաթիվ վտանգավոր վիրուսների կրողներ են, սակայն մարդու վարակվելն անմիջականորեն կենդանիներից, բարեբախտաբար, բավական հազվագյուտ երևույթ է:

«Մեծ մասամբ գոյություն ունի այսպես կոչված տեսակային արգելք, և վիրուսի համար այն անհաղթահարելի է»,- ասում է Էնդրյու Իսթոնը Ուրիքի համալսարանից:- Բայց եթե մարդը թուլացած իմունիտետ ունի կամ որևէ ուրիշ գործոն կա, որը թույլ է տալիս վիրուսին կենդանուց անցնել մարդուն, կարող է տեղի ունենալ վարակման այդ հազվագյուտ դեպքը»:

Վտանգը նախ և առաջ կապված է վիրուսի արտասովոր մուտացիայի հետ:

«Որպես կանոն, վիրուսը պետք է որոշակիորեն փոխվի, որպեսզի հնարավորություն ունենա ապրելու և տարածվելու նոր՝ անսովոր միջավայրում»,- ասում է գիտնականը:

Հազվագյուտ դեպքերում, երբ կորոնավիրուսը փոխանցվում է մարդուն, իրավիճակը կարող է չափազանց լուրջ ընթացք ստանալ:

Հարկ է հիշել, որ բնավ ոչ բոլոր կորոնավիրուսներն են շատ վտանգավոր: Մարդը մշտապես բախվում է դրանց նվազ ագրեսիվ տարատեսակներին: Բայց նրանք, որոնք մի տեսակից փոխանցվում են մյուսին, կարող են մեծ սպառնալիք դառնալ:

Ինչո՞ւ են «միջտեսակային» կորոնավիրուսներն այդքան վտանգավոր մարդու համար

«Երբ վիրուսը մի տեսակից փոխանցվում է մյուսին, հնարավոր չէ գուշակել, թե դեպքերն ինչպես կծավալվեն: Անսովոր ոչինչ չկա, երբ վիրուսը նոր տեղ է գտնում նոր միջավայրում: Եվ այդ գործընթացի առաջին փուլերում վիրուսը կարող է շատ ուժեղ լինել»,- ասում է Էնդրյու Իսթոնը:

Բանն այն է, որ երբ վիրուսը հանկարծակի կենդանուց անցնում է մարդուն, վերջինիս իմունային համակարգը պատրաստ չէ պայքարելու այդ կորոնավիրուսի դեմ, քանի որ նախկինում երբեք չի բախվել դրան: Եվ մարդն այդպիսի վիրուսների նկատմամբ չափազանց խոցելի է:

Նման խնդիր է նկատվում, երբ գրիպի վիրուսների տարբեր տեսակները սկսում են մի տեսակից անցնել մյուսին:

Գրիպի ամենամահացու համաճարակը տեղի է ունեցել 1918-19 թթ.: Համարվում է, որ մարդը գրիպի այդ տեսակով վարակվել է թռչուններից: Այն ժամանակ «իսպանկայի» զոհ դարձավ 50 մլն մարդ:

Չկա որևէ ակնհայտ վկայություն, որ ներկայիս կորոնավիրուսը կարող է նման ծանր համաճարակ առաջացնել, սակայն կենդանիներից մարդու վարակման նախորդ դեպքերը ստիպում են բժիշկներին զգոն լինել:

Կարո՞ղ է կորոնավիրուսը  շատ արագ տարածվել

Լավ լուրն այն է, որ կենդանուց մարդուն փոխանցվելուց հետո վիրուսը սկզբնական փուլերում չի կարող արագ տարածվել մարդուց մարդուն: «Դա ևս մի արգելք է, ևս մի խոչընդոտ, որը պիտի հաղթահարի վիրուսը»,- ասում է Էնդրյու Իսթոնը:

Սակայն այնուհետև վիրուսը կարող է շատ արագ փոխանցվել, և եթե դա տեղի է ունենում, իրավիճակը ծայրահեղ ծանր է դառնում:

«Վիրուսները, այդ թվում և կորոնավիրուսները, բավական մեծ արագությամբ են մուտացիայի ենթարկվում»,- ընդգծում է գիտնականը:

Հետագա մուտացիաները կարող են  հնարավորություն տալ վիրուսին շատ արագ տարածվել մարդկանց մեջ, դա նշանակում է, որ համաճարակը կարող է բավական կարճ ժամանակում շատ մեծ տարածք ընդգրկել:

Հենց  դա է տեղի ունեցել այժմ Չինաստանում, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել դրա տարածումը կանխելու համար:

«Եթե դրանով վարակվի թույլ իմունիտետով մարդը, պատճառը կարող է այն լինել, որ նա հիվանդություն ունի, որը նրան ավելի խոցելի է դարձրել: Իսկ առողջ մարդը կարող է և չվարակվել: Որոշ վիրուսներ փոխանցվում են շատ արագ, մյուսները, ընդհակառակը, շատ դանդաղ: Հարցերից մեկը, որի պատասխանը պետք է տալ, այն է, թե այս նոր կորոնավիրուսը որ տեսակին է պատկանում»,- ասում է պրոֆեսոր Իսթոնը:

Ի՞նչ անել վիրուսի տարածման դեպքում

Վատ լուրն այն է, որ վիրուսի տարածումը բնավ միշտ չէ, որ կարելի է դադարեցնել դեղորայքի միջոցով: «Արդյունավետ հակավիրուսային դեղերը շատ քիչ են»,- զգուշացնում է փորձագետը:

Բայց կան ուրիշ բավական հասարակ և արդյունավետ միջոցներ, ինչպես, օրինակ՝ ձեռքերը լվանալը և բժշկական դիմակ կրելը:

«Հիգիենայի հիմնական կանոնները շատ օգտակար են: Դրանք օգնում են պաշտպանվել շատ հիվանդություններից, ներկայումս դա թերևս պայքարի միակ մատչելի և արդյունավետ միջոցն է, քանի որ ամենամոտ ապագայում այդ վիրուսի դեմ դեղեր չենք ունենա»,- ասում է գիտնականը:

Շատ կարևոր է նաև այն, թե ինչպես են բուժում նրանց, ովքեր վարակվել են:

«Եվս մի կարևոր հանգամանք. հարկ է հնարավորինս արագ հայտնաբերել վարակված մարդկանց, որպեսզի հնարավոր լինի օգնել նրանց և այդպիսով փորձել նվազեցնել վարակի տարածման հավանականությունը»,- ասում է Էնդրյու Իսթոնը:

Բարեբախտաբար Sars և Mers կորոնավիրուսների բռնկումներից հետո միջազգային մակարդակով մշակվել են հիվանդության տարածման կանխարգելման գործողությունների մեխանիզմներ:

«Մենք այսպիսի իրավիճակներ արդեն մի քանի անգամ տեսել ենք, և այժմ, երբ պետք է որոշակի լուծումներ գտնել, դա ավելի արագ է արվում»,- ասում է Էնդրյու Իսթոնը:

Բժիշկները հույս ունեն, որ նախորդ կորոնավիրուսներից հետո արված եզրակացությունների շնորհիվ ներկայիս և հետագա բոլոր բռնկումները նվազ վտանգավոր կլինեն մարդկանց կյանքի և առողջության համար:

Աղբյուրը՝ BBC

https://www.bbc.com/russian/features-51239831

 

առողջական 2019-nCoV կորոնավիրուս Չինաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
ՀՀ 4-րդ նախագահը՝ անբացատրելի երեւույթ․ Ռուբեն Մխիթարյան
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Ցուրտը կնհանաջի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Նախագահ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Ավելին
Ավելին