Կարգապահական վարույթի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի Տիգրան Աթանեսյանը
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը:
Ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնեմ հաջորդ շաբաթ»,- գրել է նա։
Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել: