РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Գրում է Gazeta.ru-ն:
«Կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է ծանր մնալ, վարակվածների թիվն աճում է, չնայած ապաքինվողների թիվը ևս օրեցօր ավելանում է», - ասել է Միշուստինը:
Միշուստինը հավելել է, որ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ:
Ռուսաստանում ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվը 24490 է կազմում, իսկ ապաքինվածներին՝ 198:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: