Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում կորոնավիրուսի 3448 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հետևանքով 34 հիվանդ է մահացել։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 232 է կազմում:
Իսկ մեկ օրում ապաքինվածների թիվը 318 է կազմում, ընդհանուրը՝ 2304:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 84 շրջանում ներկայումս COVID-19-ով 27938 վարակված կա:
Ավելի վաղ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանում վատթարանում է։