Ոտքերի վրա առաջացած ցանը կարող է նոր կորոնավիրուսային վարակի ախտանշան լինել։ Այդ մասին հայտնում է Metro պարբերականը՝ վկայակոչելով Իտալիայի և Իսպանիայի բժիշկների եզրակացություններին: Գրում է Gazeta.ru-ն։
Իտալական մանկաբույժների ասոցիացիայի տարածած հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների ոտքերին հայտնաբերված ցաները նման են ջրծաղիկի և կարմրուկի հետևանքով առաջացող ցանին: Ընդ որում՝ ցաներն առավել հաճախ հայտնվում են ոտքերի մատների վրա:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: