f

Անկախ

Սավանարոլան, նրա եղեռական վախճանը, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը և ամբոխը


Ջիրոլամո Սավանարոլան պատմության մեջ ամենահայտնի բռնակալաներից էր, որին ընտրել էր ժղովուրդը։ Նա հանդես էր գալիս բարոյական մաքրության, Ավետարանի կանոնների անվերապահ պահպանության համար և միապետների ու ազնվականների թշնամին էր։

Ջիրոլամո Սավանարոլան ծնվել է 1452 թվականին։ Նա կաթոլիկ միաբան, հռետոր և բանաստեղծ էր 1494-1498թթ. դարձել էր հրաշալի Ֆլորենցիայի լեգենդար բռնապետը։

Վերածննդի հայրենիք, շքեղությունների ու ստեղծագործական ազատությունների սիրահար Ֆլորենցիայի բարքերի անկումը Սավանարոլային հանգիստ չէին տալիս։ Եկեղեցում տիրող բարքերի անկմանը նվիրված նրա բանաստեղծությունները տարածվում էին ողջ Իտալիայում։

Անպատասխան սիրո և մենաստանում անցկացրած տարիները նրան դարձրել էին անհաղորդ մարդկային թուլությունների հանդեպ։ Սավանարոլան ֆանատիկոս էր և ատում էր անարդարությունը, ճոխությունը, զեխությունը։

Սավանարոլայի քաղաքական հակումները սկսվեցին բացահայտվել դեռևս մենաստանում, որտեղ նա գրում է «Եկեղեցու անկումը» ստեղծագործությունը։ Գրքում ցույց է տալիս, փե ինչպես են մարդիկ կորցրել երբեմնի մաքրությունը, կրթվածությունը, քրիստոնեական սերը, ինչպես նաև մերկացնում է Հռոմի պապերի արատները։

Սավանարոլան տաղանդավոր հռետոր էր, գրող և կազմակերպիչ էր, ինչը նրան դարձրել էր ամբոխի՝ հասարակ ժողովրդի սիրելին ու նրան բազմությունն անվերապահ վստահում էր։

Ֆլորենցիայում Սավանարոլան եկեղեցիներում քարոզում էր բարքերի անկման, Աստվածաշնչի պահանջները չկատարելու դեմ և շուտով նրա շուրջ ձևավորվում է Սպիտակների (piagnoni) կուսակցությունը։ Նա պնդում էր, որ ինքը Հին Կտակարանի քարոզիչների պես Աստծո խոսքն է փոխանցում և ով իրեն չի հավատում Սև է ու պետք է նզովվի։ Պնդում էր, որ իր խոսքերը «իջնում» են երկնքից։

Վերջապես, Սավանարոլան Ֆլորենցիայի միապետ է հռչակում Հիսուս Քրիստոսին, իսկ իրեն՝ նրա ներկայացուցիչը։ Ողջ պետական կառույցներն ու դատարաններն անցնում են իր տիրապետության տակ։ Նա խոստանում է թալանածը վերադարձնել ժողովրդին։

Իր քաղաքական կարիերան սկսելուց առաջ, երբ արդեն հայտնի քարոզիչ էր, Սավանարոլան Ֆլորենցիայի փառավոր արվեստի գլխավոր մեկենաս Լորենցո Հոյակապին մերժել էր մահվանից առաջ Ս․Հաղորդություն տալ։ Վերջինից պահանջել էր թալանածը վերադարձնել ժողովրդին և մարդկանց ազատություն տալ։ Ազատության մասին լսելուց հետո Լորենցոն նայում է Սավանարոլայի ֆանատիկոս դեմքին, նրա աչքերին ու շրջում է դեմքը։ Սավանարոլան սուրբ հոր պարտքը չկատարելով դուրս է գալիս Լորենցիոյի պալատից։

Սավանարոլան ստեղծում է ռեպրեսիվ ապարատ և իր հակառակորդներին քաղաքից վտարում է, ոմանց տանջամահ է անում, ծակում է նրանց լեզուները և մահապատժիներ կիրառում։ Նա ֆանատիկոսությունը սահմաններ չի ճանաչում:

Սկզբնական շրջանում Հռոմի պապը և հարևան միապետները, տեսնելով ամբոխի վրա նրա ունեցած հսկայական ազդեցությունը, փորձում են Սավանարոլայի հետ լեզու գտնել՝ առաջարկում են կարդինալի աստիճան, տարբեր միջազգային հարցերում պատվավոր միջնորդի դեր, սակայն Սավանարոլան անդրդվելի էր։

Նրա դեմ պայքարում էին Սևերը՝ կատաղիները (arrabiati) - ազնվականության ներկայացուցիչնեը և Գորշերը - Ֆլորենցիայի տիրակալների (պաշտոնապես՝ Ֆլորենցիայի առաջին քաղաքացիների)՝ Մեդիչիների կողմնակիցները։

Աշխարհիկ գաղափարների՝ Հումանիզմի կողմնակիցները, ի դեմս Սավանարոլայի, ձեռք էին բերել երդվյալ թշնամու, որը ոչ մի «իզմ» չէր ընդունում ու առհասարակ դեմ էր աշխարհիկ ուսմունքներին։

Սավանարոլայի թշնամիներն իր հետ պայքարեցին հենց իր իսկ զենքով՝ Աստվածաշնչի կանոններով։ Համաձայն Հին Կտակարանի, նրան առաջարկեցին անցնել Կրակի Փորձություն։ Նա պետք է անցներ խարույկների միջով և եթե նրա գաղափարները ճշմարիտ են ու ընդունելի Աստծո համար, ապա կրակը նրան կխնայեր։ Սավանարոլան հրաժարվում է Ճշմարտության Փորձությամբ անցնել։ Ամբոխը տեսնելով նրա երկյուղը, հիասթափվում է, նրան մեղադրելով վախկոտության մեջ։

Հաջորդ օրը կատաղած ամբոխը շրջապատում է Սան-Մարկո եկեղեցին և նա, իր հավատարիմ հետևորդների հետ, վերցվում է կալանքի։

Հռոմի պապը Կատաղիների կուսակցության անդամների հետ դատ է կազմակերպում։ 14 օր, հարցաքննությունների ընթացում, նրան տանջում են։ 1498 թվականի Մայիսի 22-ին Ֆլորենցիայի ամենահայտնի դիկտատորը մահվան է դատապարտվում, իսկ հաջորդ օրը նրան կախաղան են բարձրացնում, իսկ հետո մարմինը հանձնում են կրակի ճիրաններին։

Ամբոխը կատաղի ոգևորությամբ հրճվում է, տեսնելով իր նախկին կուռքի տառապանքները։

5 Հոկտեմբերի, 2019թ.

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Ջիրոլամո Սավանարոլա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին