Անգլերենում նորաբանություն է հայտնվել, որ ստացվել է արքայազն Հարրիի տիկնոջ՝ Մեգան Մարքլի անունից, գրում է News.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Թվիթերի օգտատեր Ռայան Քարտերն առաջարկել է օգտագործել նոր բայ՝ «մեգանմարքլել» (to Meghan Markle) հետևյալ նշանակությամբ. բավականաչափ գնահատել ինքզինքը և սեփական հոգեկան առողջությունն ու ժամանակին լքել սենյակը/իրավիճակը/միջավայրը, որտեղ քո իրական ես-ը չեն ողջունում կամ չեն ցանկանում տեսնել:
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, հունվարի 18-ին հրաժարվելով թագավորական պարտականությունների մի մասից, զրկվեցին նորին գերազանցություն տիտղոսից և պարտավորվեցին Մեծ Բրիտանիայի կառավարությանը վերադարձնել իրենց նստավայրի վերանորոգման համար ծախսված 2,4 մլն ֆունտ ստեռլինգը: Առաջիկայում զույգին ֆինանսական օգնություն ցույց կտա Սասեքսի դուքսի հայրը՝ արքայազն Չառլզը: Մեգան Մարքլի խոստովանությամբ՝ իրեն դուր չի եկել կյանքը թագավորական ընտանիքում, որտեղ վերջին երկու տարում անընդհատ իրեն ու իր ամուսնուն խրատել ու կշտամբել են: