Կառավարության այսօրվա նիստում Նիկոլը շատ ճիշտ բաներ ասաց կորոնավիրուսի համաճարակի վերահսկողության խնդիրների մասին, բացատրեց, որ ռիսկի խմբում չլինելը դեռ չի նշանակում, որ կարելի է թքած ունենալ և այլն, և այլն, բայց նա Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հերթական անգամ պատասխանատվությունն իր վրայից գցել։
* * *
Երեկ գրել էի, որ կարանտինը պիտի աստիճանաբար թուլացվի և տնտեսությունը վերակենդանացվի, ԵԹԵ պետությունը կարողանում է խստագույնս վերահսկել աշխատանքի պայմանները.
«Պետությունը պետք է բոլոր հասանելի ձևերով ... ամենայն հստակությամբ բացատրի ... բանվորից մինչև շինտրեստի կառավարիչ սոցիալական հեռավորության, հիգիենայի ու մնացած բոլոր կանոնները։ Ու պիտի տուգանվեն բոլոր խախտողները, պատժվեն ընդհուպ մինչև շինարարությունը կանգնացնելն ու քրեական պատասխանատվություն։
... ճիշտ որոշում ընդունելը քիչ է, պետք է նաև այդ որոշումը ճիշտ իրագործել։ Ու թե՛ առաջինը, թե՛ երկրորդը կառավարության անմիջական պարտականությունն է»։
Չեմ կարծում, որ հենց «իմեննոյ» գրառմանս էր պատասխանում, բայց նման էր...
Բառացի չէ, բայց ըստ էության, ի՞նչ ասաց Նիկոլը. «Պետք է վերջապես լուրջ վերաբերվենք վիրուսին, ու դա առաջին հերթին գործատուների և աշխատողների պարտականությունն է»։
Այսինքն ես ասում եմ. իրազեկելն ու կատարումը վերահսկելը կառավարության պատասխանատվությունն է, Նիկոլն էլ ասում է, թե չէ, մենք ինչ կարողացել, արել ենք, գործատուների վզով ա։
Գործատուներն էլ, աշխատողներն էլ պատասխանատվության մեծ բաժին անշուշտ ունեն։ Բայց ամենամեծը մե՛կ է՝ իշխանությանն է։
Եւ երկրի ղեկավարի՝ այդ պատասխանատվությանը տեր կանգնելու առաջին քայլը պետք է լինի սխալներն ընդունելը և առանց երկիմատությունների և «կռուտիտների» ասելը.
«Ես սխալ էի, երբ ձեզ համոզում էի, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Թորոսյան Արսենն էլ էր սխալ։ Հասկացել ենք, որ սխալ ենք ու հիմա բոլորս պիտի անենք սա ու սա, որ հա՛մ կորոնավիրուսից վարի չգնանք, համ էլ տնտեսական ճգնաժամից»։
Ու դա ասելիս կառավարության նիստին ներկաներն առնվազն պետք է դիմակներով լինեն և իրարից շատ ավելի հեռու նստած, քան այսօր էին։
Օրինակ՝ այսօր Նիկոլը ոչ միայն առանց դիմակ էր, այլև մի քանի անգամ թեթև հազաց Ավինյան Տիգրանի ուղղությամբ, բերանն էլ չփակեց արմունկով կամ անձեռոցիկով, ինչպես խորհուրդ է տրվում։
Իսկ ավելի ճիշտ է՝ տեսակապով անել այդ նիստերը։