ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ. «Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»։