Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը կառուցողական մարդու տպավորություն է թողել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների վրա: Այս մասին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի ղեկավարի թեկնածությունը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ խորհրդարանականի` Գալստյանը եւ իրենց խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, եւ այսօր դրական տպավորություն է թողել «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների վրա: