f

Անկախ

Եթե գիտությունում սերնդափոխության խնդիրը չլուծենք, կավարտենք կոլապսով․ Ղազար Գալոյան


 «Ցանկալի է, որ կառավարությունում մեզ ճանաչեն ու տարբեր հարցերով դիմեն գիտնականներիս, անգամ եթե այդ հարցերն ամբողջությամբ գիտության ոլորտին չեն առնչվում։ Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքները ծառայեցնել պետությանը, ավելին, այդ հանրօգուտ աշխատանքից էլ մեզ լավ կզգանք։ Այլապես ստացվում է, որ գիտությամբ զբաղվում ենք զուտ մեր գիտական սովը հաղթահարելու համար»,- ասում է  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, Տիեզերքի մասին գիտությունների (Ֆրանսիա) դոկտոր Ղազար Գալոյանը՝ կարևորելով կառավարություն-գիտություն համագործակցությունը։

Նա նշում է՝ ներկայում էլ փորձագիտական տարբեր հարցերով պետական ատյանները դիմում են գիտնականներին, սակայն այդ  համագործակցությունն ընդլայնելու և դրան համակարգային բնույթ հաղորդելու կարիք դեռ կա։

Գիտնականը նաև ընդգծում է՝ եթե պետությունը ցանկանում է 10 տարի հետո էլ տարբեր ուղղություններով փորձագետներ գտնել Հայաստանում,  ոչ թե անգամ չնչին հարցերի դեպքում արտերկրից մասնագետների հրավիրել, ապա հենց այսօրվանից  պետք է քայլեր ձեռնարկի գիտությունը խրախուսելու և զարգացնելու ուղղությամբ։

 Նա նշում է՝ եղածը պահպանելն ավելի հեշտ կլինի, քան կորցնելուց հետո նորը ստեղծելը․ 5-10 տարի ժամանակ ունենք գիտության ոլորտում կայուն սերնդափոխություն իրականացնելու համար, այլապես հետո ստիպված ենք լինելու ամեն ինչ զրոյից սկսել՝ անգամ բուհերում դասախոսելու համար մասնագետներին դրսից հրավիրելով։

 Գալոյանը հատկապես կարևորում է երիտասարդներին գիտություն բերելու և մշտապես այնտեղ պահելու հարցը։ «Մեր գիտական համակարգը ծերացման է գնում։ Եթե սերնդափոխության խնդիրը չլուծենք, կավարտենք կոլապսով»,- ասում է նա։ Գալոյանն ընդգծում է՝ եթե միջին ու բարձր տարիքի գիտնականներն  իրենց նվիրվածության շնորհիվ ու լավ ապագայի հույսով ժամանակին չեն հեռացել գիտությունից, ապա երիտասարդ սերնդի մոտ այդ  նվիրվածությունը և սերը, մեծամասամբ, չկա․ նրանք գիտեն ինչ են ուզում և դա հենց ներկայում են ուզում, ոչ թե ապագայում։

«Ժամանակակից երիտասարդները գիտեն, թե ինչ են ուզում ի տարբերություն ինձ և իմ սերնդակիցների, երբ 4-5 հազար դրամ աշխատավարձով ընդունվեցինք ինստիտուտ 90-ականներին։ Այն ժամանակ մտածում էինք, որ շուտով լավ կլինի, Արցախի պատերազմից հետո մեր երկրի տնտեսությունը շունչ կքաշի, ոտքի կկանգնի, մեր վիճակն էլ կլավանա»,- ասում է նա։

Գալոյանը լուրջ առաջընթաց է համարում այս տարի գիտության ֆինանսավորման ավելացումը, ինչի շնորհիվ նաև գիտաշխատողների վարձատրությունն է աճել։ Բայց նաև հավելում է, որ իրականացված բարեփոխումները երիտասարդների համար զգալի չեն և քիչ հուսադրող են։

 «Համեմատաբար բարձր են առաջատար և գլխավոր գիտաշխատողների աշխատավարձերը։ Բայց այդ հաստիքները մեզ մոտ շատ քիչ են։ Նաև մեր երիտասարդներին չենք կարող համոզել, թե եկեք, մոտ 20 տարի աշխատեք, հետո կդառնաք առաջատար գիտաշատող ու ձեր աշխատավարձը բարձր կլինի։ Իրենք հիմա են այդ աշխատավարձով աշխատանք ուզում կամ փնտրում։ Դա բնական է, մարդիկ ուզում են նորմալ ապրել, ընտանիք կազմել»,- ասում է նա։

Գալոյանը մատնացույց է անում նաև կարիերայի շարունակականության հարցը․ պետական միջոցներով ասպիրանտին խրախուսում ենք, բայց պաշտպանելուց հետո մասնագիտական շարունակականության հնարավորություն չենք ապահովում, ինչի հետևանքով էլ երիտասարդները հեռանում են գիտությունից կամ երկրից։

 «Պետք է երիտասարդներին խրախուսել ու կարիերայի շարունակականություն ապահովել։Այլապես մենք ժամանակ ու միջոցներ ենք կորցնում։ Մասնագետները, որոնք կարող են նոր կադրեր պատրաստել, հավերժ չեն»,- ասում է նա՝ առաջարկելով  թեկուզ ասպիրանտական տեղերի կրճատման հաշվին երիտասարդներին խրախուսել, գրավիչ պայմաններ ստեղծել գիտությամբ զբաղվելու համար։ Ասում է՝ կարելի է ընտրել լավագույններին, պայմանագիր կնքել նրանց հետ, որ որոշակի ժամանակ պարտավորվեն գիտությամբ զբաղվել։ «Այլապես մենք նրանց հետ հույս ենք կապում, նրանց վրա ժամանակ ու ռեսուրս ենք ծախսում, վերջում կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում՝ կրկին երիտասարդ մասնագետներ չունենալով»,- ասում է նա։

 Զրուցակիցս ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ խնդրի վրա․ «Գիտության կոմիտեն արդեն պահանջում է միջազգային ազդեցության գործակցով ամսագրերում հրապարակումներ։ Բայց այն լաբորատոր հագեցվածությունը և գործիքները, որ մենք ունենք, դրանց դարը վաղուց անցած է։ Նախորդ դարի 70-80-ականների սարքավորումներով և պայմաններով մրցունակ շուկա դուրս գալ չենք կարող։ Պետությունը պետք է հոգ տանի ոլորտի մասին, սկզբում տա, որ հետո էլ պահանջի»։

 Հարցին, թե միջազգային համագործակցությամբ հնարավոր չէ արդյո՞ք այդ բացը լրացնել, նա արձագանքում է․ «Եթե մնում ենք արտասահմանցի գործընկերների հույսին՝ համագործակցություն, որը կայուն գործընթաց չէ, մենք լինում ենք կցորդի դերում՝ հայտնվում համահեղինակների վերջին շարքերում։ Բանն այն է, որ անալիտիկ արդյունքներն իրենք են ստանում և տնօրինում,  վերլուծություններն էլ անում են իրենք, թեև մեր երկրից տարված ապարանմուշների վրա։ Լավագույն դեպքում մենք կարող ենք իրենց օգնել դաշտում, անել քննարկումներ, տեղական մակարդակում հիմնավորումներ տալ, այսինքն՝ մենք չենք դառնում այդ նոր պրոդուկտի գլխավոր սեփականատերը»։

 Գալոյանը նշում է՝ առանց ժամանակակից սարքավորումների՝ գիտության ոլորտում մեծ զարգացում տեղի չի ունենա։ Նա առաջարկում է նմանատիպ ինստիտուտների համար ընդհանուր լաբորատոր անալիտիկ բազա հիմնել, որը հասանելի կլինի բոլորին։ «Չեմ ասում՝ ամեն ինստիտուտի համար մեկական նույնատիպ սարք գնենք, քանի որ դրանք թանկարժեք են, նաև սպասարկումն է թանկ լինում։ Բայց գոնե բոլորս միասին մեկ ժամանակակից սարքավորում ունենանք ու միասին օգտագործենք»,- ասում է նա։

 

 

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի երիտասարդ գիտնականներ  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին