ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։
Այս միջոցները, վերջերս հայտարարված $1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
● Պատրաստել լաբորատոր համակարգեր
● Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
● Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
● Խթանել ռիսկերի հաղորդակցումը