f

Անկախ

Արթուր Հովհաննիսյան. «Բոլորս այս կռվից հաղթանակած ենք դուրս գալու»


Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր մեդալակիր, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման, ստեղծված իրավիճակում՝ լավատեսությունը չկորցնելու ու առաջ շարժվելու մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս ամենն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ սպորտի վրա:

-Ստեղծված իրավիճակից ելնելով՝  ողջ աշխարհում գործունեության բոլոր ոլորտներում հետընթաց է նկատվում, բացառություն չէ նաև սպորտը: Այս ամենը, իհարկե, իր անդրադարձը կունենա մարզիկների՝ հետագայում ցույց տված արդյունքների վրա: Չնայած դրան՝ մարզիկները փորձում են մաքսիմալ աշխատել և հետ չմնալ նախատեսված ծրագրից:

-Ստեղծված պայմաններում կարողանու՞մ եք լիարժեք մարզվել:

-Ես  շարունակում եմ ամենօրյա մարզումներս՝ հետևելով բոլոր պահանջներին: Մարզիչներս ամեն պահ ու վայրկյան կողքիս են իրենց խորհուրդներով ու հորդորներով:  Ասեմ, որ այս պահին այնքան էլ ծանրաբեռնված պարապմունքներ չեմ անցկացնում: Փորձում եմ հնարավորինս պահպանել մարզավիճակը:

Մարզիչների հետ կապը պահելով՝ ցուցումներ ենք ստանում: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ավելի շատ անհատական մոտեցումներ ենք ստանում: Բնականաբար առանց թիմակիցների և սպարինգ մենամարտերի ենք մարզվում, ինչը բռնցքամարտում անչափ կարևոր է ուժերի գնահատման, ճիշտ ուղղությամբ մարզումները կազմակերպելու և թերությունները շտկելու նպատակով: Այդ առումով, թեև մարզումները լիարժեք  չեն, բայց, կարող եմ ասել, լավ մարզավիճակում եմ գտնվում:

-Տոկիո 2020-ի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Կարևոր  մրցաշարեր կային, որոնք պետք է տարին դարձնեին գունեղ մարզական իրադարձությւոններով հագեցած:  

Բոլորն անհամաբերությամբ սպասում էին օլիմպիական խաղերին՝ ամենակարևոր մարզական տոնին ու իրադարձությանը: Այդ առումով երկրպագուներն ու մարզաշխարհը մեծ հիասթափություն ապրեց: Իմ կարծիքով մեկ տարին շատ բան չի կարող փոխել, և մարզիկները կհասցնեն նախապատրաստվել, ինչպես որ հարկն է, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալներ են և գիտեն ինչպես հետ բերել ու վերականգնել մարզավիճակը:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ես այդ ուղղությամբ չեմ մտածում: Օրվա ընթացքում փորձում եմ մաքսիմալ լիցքաթափվել՝ մարզումներ անցկացնելով: Մտածում եմ, որ այս ամենը շուտով ավարտվելու է, և մենք լիարժեք վերադառնալու ենք մեր առօրյային:  

Մաղթում եմ բոլորին համբերություն և առողջություն:  Առանձնակի շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բժիշկներին, որոնք այս ամիսներին իրենց ընտանիքներից ու հարազատներից հեռու  առաջնագծում են և կռվում են ու պայքարում յուրաքանչյուրի առողջության ու կյանքի համար: Հույս ունեմ և հավատում եմ, որ բոլորս այս կռվից հաղթանակած ենք դուրս գալու:

Սպորտ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի Արթուր Հովհաննիսյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին