f

Անկախ

Լավ կլիներ, որպեսզի <<թավշյա աշտարակաշինության>> բոլոր մակարդակի շահառուները Բաբելոնյան աշտարակաշինության պատմությանը նորից ծանոթանային


Որքան ցանկանում եմ պարզել՝ ինչու՞ այսքան արագ տեղի ունեցավ հայաստանյան <<հեղափոխության>> բարոյական վախճանը, գալիս եմ այն եզրահանգման, որ այն տեղի ունեցավ հռչակված գաղափարների և լոզունգների սնանկության պատճառով : Այն ժամանակ, երբ սերը, հանդուրժողականությունն ու թավիշը դարձան կամայական կիրառման գործիքներ և խստագույնս ենթարկեցվեցին քաղաքական նպատակահարմարություններին: Իսկ գաղափարներն այդպես չեն ապրեցնում:

Ընդհանրապես, լավ կլիներ, որպեսզի <<թավշյա աշտարակաշինության>> բոլոր մակարդակի շահառուները Բաբելոնյան աշտարակաշինության պատմությանը նորից ծանոթանային, փորձեին հասկանալ, թե որտե՞ղ և ինչո՞ւ ընդհատվեց պատմությունը : Գուցե գտնեին նաև հարցի պատասխանը, թե որտեղ արձանագրվեց <<թավշյա աշտարակաշինության>> վախճանը: Տերը, հասանալով, որ վեր բարձրացողները ոչ թե կատարելության են ձգտում, այլ փառքի, խառնեց լեզուները, և մարդիկ դադարեցին միմյանց հասկանալ: Տերը տարանջատեց, որ մարդիկ ոչ թե երկինք խորանան, այլ իրենք իրենց մեջ խորհելու և վերագնահատելու հնարավորություն ստանան:
Թեև համակողմանի խորհելու կարիք բոլորս ունենք, որպեսզի գոնե դրանով փորձենք նվազեցնել ապագայում սխալվելու հավանականությունը:

Քաղաքական ցանկացած փոփոխություն, եթե չունի իր մեջ ապրեցնող գաղափար, ենթակա է վախճանի: Ֆրանսիական հեղափոխությունը հրաշալի կերպով մատուցել է այս դասը, և միայն <<անվիճարկելի դուխով>>-ները կարող էին արհամարել այն:
1789 թվականին ֆրանսիական հեղափոխությունը աշխարհին պարզեց 3 գաղափար` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Թե ինչ եղավ հետո հեղափոխականների հետ, ամենադիպուկն իրենք` ֆրանսիացիներն են բնորոշել` հեղափոխությունը խժռեց իր զավակներին, բայց միայն զավակներին : Հեղափոխականները գնացին, հռչակված գաղափարները մնացին: Այսօր էլ՝ 230 տարի անց, երբ շարքային ֆրանսիացուն հարցնենք՝ որն է քո կեցության անքակտելի ուղեկիցը, մեծ հավանականությամբ կպատասխանի՝ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը:

Ո՞վ է գնալու, ի՞նչն է մնալու հարցը Հայաստանի պարագայում նույնիսկ ավելորդ է հնչեցնել. գնալու են գրկախառնված՝ և՛ <<հեղափոխականները>>, և՛ սնանկ գաղափարները, իսկ շատ-շատերն ուղղակի ստիպված են լինելու դեռ երար ժամանակ կրկնել, որ ամենամեծ կորուստը ժամանակի կորուստն է…

Գարեգին Պետրոսյան ՖԲ Գրառում հեղափոխություն

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Ավելին
Ավելին