Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ շվեդ արքայադուստր Սոֆիան սկսել է Ստոկհոլմի Սոֆիահեմմի հիվանդանոցում աշխատել՝ օգնելով պայքարել կորոնավիրուսի դեմ: Գրում է Gazeta.ru-ն:
Արքայադստեր առաջին «աշխատանքային» օրվա լուսանկարը համացանցում է հայտնվել: Լուսանկարներում նա բժշկական հագուստ է կրում և ժպտում:
Ինչպես նշվում է, ավելի վաղ Սոֆիան համապատասխան եռօրյա հատուկ դասընթացների է մասնակցել: Լրացուցիչ բժշկական անձնակազմը օգնում է նվազեցնել համաճարակի պատճառով բժիշկների ծանրաբեռնվածությունը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: