Անհայտ անձինք կրակ են բացել Աֆղանստանի Փարվան նահանգի Բագրամ քաղաքի ռազմաբազայում։ Այդ մասին հայտնում է Синьхуа լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Գրում է Gazeta.ru-ն։
Արդյունքում վեց մարդ սպանվել է:
Գործակալության տվյալներով ՝ մահացածները տեղացի բնակիչներ են, ովքեր աշխատել են հաստատությունում:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով Աֆղանստան է մեկնել։