Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պետք է ցանկացած մարտահրավերի պատասխանելու համար պահուստներ ունենա: Համապատասխան հայտարարությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել շրջաններում բժշկական հաստատությունների շինարարության և վերաորակավորման մասին խորհրդակցության շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Նույնիսկ եթե այժմ ստեղծվող բոլոր պահուստներն ամբողջությամբ չպահանջվեն, մենք պետք է ունենանք այդ պաշարները, որպեսզի պատասխան տանք ցանկացած մարտահրավերի ... », - ասել է Պուտինը:
Ռուսաստանում 32 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով, 273 մարդ մահացել է:
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանում համաճարակի գագաթնակետը դեռևս հաղթահարված չէ;
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: