f

Անկախ

Մարալիկում վարակակիրների թիվն ավելացել է. քննարկվում է համայնքը «փակելու» հարցը


Ոստիկանությունը խստացված հերթապահություն է իրականացնում համայնքում:  Այս պահին ուսումնասիրվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք: Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ապրիլի 13-14–ին կատարված նմուշառումների  արդյունքում Մարալիկի   հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Որոշվել էր հաստատության բոլոր՝ ավելի քան 60 աշխատակիցների նմուշառում իրականացնել: 

«Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքները. նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է, որ այս պահին Մարալիկում ունենք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,- ասաց Պետրոսյանը` նշելով, որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ ավելի քան 40 կոնտակտավոր անձ մեկուսացման մեջ է:   

Նշենք, որ այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

«Տեղափոխվածների առողջական վիճակը բավարար է` բացառությամբ մեկի: Մեկուսացված են նրանց հետ շփման մեջ գտնվող անձիք, ինքնամեկուսացման ցուցումները շարունակաբար տրվում են»,- նշեց մարզպետը։

Այս պահին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքներ է իրականացնում Մարալիկում, իսկ ՀՀ ԱԻ  նախարարությունն այսօր ախտահանում կիրականացվի կենտրոնի  տարածքում: 

Ակտիվորեն աշխատում է Մարալիկի շտապ բուժօգնության ծառայությունը, բայց անհրաժեշտության դեպքում աշխատանքներին կմիանան նաև Գյումրու և Արթիկի շտապ բուժօգնության ծառայությունները: Այս փուլում քննարկվում է բնակավայրի տեղաշարժի սահմանափակման հարցը:

«Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր.  M1  ճանապարհն անցնում է Մարալիկ և Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով` գտնել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։ Երբ որոշումը կայացվի, պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»,– ասաց մարզպետը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է այս պահին Գյումրի-Երևան տանող ճանապարհին:

«Ով կորոշի Գյումրի-Երևան գնալ Արմավիրով կամ Արթիկ-Ապարան ճանապարհահատվածով, ճանապարհները բաց են նույն ռեժիմով, ինչ գործում էր: Ամեն դեպքում կքննարկվի ամենաարդյունավետ տարբերակը Մարալիկով տեղաշարժը սահմանափակելու դեպքում: Այս պահին, մինչ պարետի վերջնական որոշումը ոստիկանական հերթապահությունն իրականացվում է խստացված ռեժիմով»,– նշեց Պետրոսյանը:

Հավելենք, որ այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսով վարակված 37 մարդ։  Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն:

 

Մարալիկ նոր կորոնավիրուս Շիրակի մարզ ՀՀ Ոստիկանություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին