f

Անկախ

Աննա Դանիբեկյանի գործողությունները ծաղր են արդարդատության, իրավունքի նկատմամբ, իրավական գնահատական պիտի տրվի. Արամ Վարդևանյան


Երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր կրկին դիմում է ներկայացնելու ՄԻՊ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարման հարցով: Tert.am-ի հետ զրույցում նա իրավունքի, արդարդատության նկատմամբ ծաղր որակեց Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 8 –ին դատական նիստի նշանակումը: Ըստ նրա՝ աշխատանքի ներկայանալուց հետո դատավորն անհապաղ պետք է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ գումարեր, քանի որ դեռ մարտի 16-ից խափանման միջոցի փոփոխության միջնորդություն էր ներկայացվել:

«Սկսենք սկզբից: Որոշակի օբյեկտիվ հիմքով պայմանավորված՝ ենթադրում եմ՝ բժշկի կողմից այլևս որևէ հիմնավորում անաշխատունակության վերաբերյալ չէր տրմադրվել, կարծում եմ՝ երևի այն պատճառով, որ նույն բժշկական համայքում էլ բանավեճ է ծավալվել, թե այդ ինչպես կարող է առնվազն չհերքված քթի պլաստիկ վիրահատությունը իրենից ենթադրի 33 օր անաշխատունակություն, եթե ամբողջ միջազգային փորձը հուշում է, որ այն 14 օրից ավել չի տևում: Ամսի 17-ին տիկին Դանիբեկյանը, ներկայանալով աշխատանքի, այլ գործերով է զբաղվում, այսինքն՝ ի վիճակի է զբաղվել աշխատանքով: Եկել էր աշխատանքի, ես տեղեկություն ունեմ, որ նույնիսկ դատական նիստերի դահլիճ է մուտք գործել, կարողացել է նույնիսկ հերթական դատական նիստի օր նշանակել մեր գործով, բայց մեր միջնորդության քննություն չի կատարում, հիմա էլ չպլանավորված արձակուրդի է մեկնում»,-ասաց նա:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ դատավորի այս գործողությունները, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի նախագահի գործողությունները հետագայում շատ լուրջ իրավական գնահատականի առարկա են դառնալու:

«Այդ ինչպես է ստացվում, որ դատարանի նախագահը չպլանովորված արձակուրդը բավարարում է այն պարագայում, երբ տիկին Դանիբեկյանը դեկտեմբեր ամսին արդեն արձակուրդ էր մեկնել: Դեկտեմբերի 10-ից տիկին Դանիբեկյանը արձակուրդի մեջ էր, և մինչև դեկտեմբերի 29-ը բոլորս աշխատանքի էինք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագաը խնդիր չի՞ տեսնում։ Որպես դատարանի նախագահ կարող էր ասել, որ չի կարող գնալ արձակուրդի, քանի որ որպես դատավոր ունի պարտականություններ, որոնք չի կատարում: Այդտեղ էլ ունենք անգործություն»,-նկատեց նա:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ նման իրավիճակներում, երբ կա անհապաղ քննություն պահանջող խափանման միջոցի հարց, և դատավորը նման վարքագիծ է դրսևորում, գործը մակագրվում է այլ դատավորի, ավելին՝ միջազգային փորձը խոսում է այն մասին, որ դատարանների նախագահները իրենք են քննում, քանի որ նման միջնորդությունների քննությունը չի կարող այսպես ձգձգվել:
«Մեր հայաստանյան փորձից ևս հիշեցնեմ՝ կա Վճռաբեկ դատարանի՝ 2018-ի դեկտեմբերի 25-ի նախադեպային որոշում. գրավի միջնորդությունը մեկ ամիս չէր լսվել, քանի որ դատավորը գնացել էր արձակուրդ, վերադարձել էր արձակուրդից 15-20 օր հետո: Խափանման միջոցի քննությունը տևել էր մեկ ամիս, և Վճառաբեկ դատարանն արձանագրել էր, որ դա իրավունքի խախտում է: Հարց է առաջանում՝ տիկին Դանիբեկյանը, առաջին ատյանի դատարանի նախագահը, ԲԴԽ-ն տեղյա՞կ են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից։ Տեղյակ չեն Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, որոնք պարտադիր են մեզ համար, լավ համարենք կարող է լեզվի խնդիր կա, անգլերեն նախադեպերը դժվար են ընթերցվում, լավ բայց Վճռաբեկ դատարանի նախադեպն էլ հայերեն է»:

Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ «Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 16-ին հրապարակած «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» զեկույցում անդրադարձել է Հայաստանի դատական համակարգին։

Կազմակերպությունը, մասնավորապես, անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավով կալանքից ազատ արձակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով դատարանների շենքերը շրջափակելու ճնշումների մասին:

«Զավեշտալի է՝ «Ամնեսթի ինթերնեյշնլ-ը խոսում է դատական համկարգում ճնշումների մասին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, բայց Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն չի անում դրա վերաբերյալ: Ես մեր ոչ բոլոր գործողությունների շղթան կներկայացնեմ, բայց հավատացած եղեք, հետևողական ենք լինելու,-ասաց նա:

Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ կան նաև հայտարարություններ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված, որում նշվում է, որ կորոնովիրուսի համաճարակով պայմանավորված՝ ռիսկային խմբում գտնվող անձանց կալանքի հարցերը պետք է անհապաղ վերանայել:
 

Արամ Վարդևանյան Ռոբերտ Քոչարյան Աննա Դանիբեկյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին