f

Անկախ

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ից կիրառվելու են սահմանափակումներ


Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ից կիրառվելու են սահմանափակումներ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝  տեղեկացնելով, որ պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, ապրիլի  19-ից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.

գ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով, ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.

դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը

ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով»:

Սահմանափակումն ուժի մեջ մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:

Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված  համայնքում հաստատվել են կորնավիրուսի վարակաման նոր՝ 8 դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է։

նոր կորոնավիրուս Տիգրան Պետրոսյան ՖԲ Գրառում Մարալիկ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ծառուկյանն իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել». Գևորգ Պետրոսյան
«Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք». բժիշկ
Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան
«Վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել». Գագիկ Համբարյան
Պատասխանատվություն ես վերցրել, ուրեմն մեղավորը դու ես և քո կառավարությունը». Ավետիք Իշխանյան
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը. Նիկոլ Փաշինյան, տեսանյութ
Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով
Թուրքիայում   բացվել  է  «Մուսա  լեռ» թանգարանը
«Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները
«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. վարչապետի խոսնակ
Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան
Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը
Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան
Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան
Իրական ՀԱԿ-ա սիլլոգիզմ
Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
Ինչու՞ եմ հիշում ու հիշեցնում, որովհետև հիմա էլ անտես ԱՂԵՏՆ է ավերում, քանդում ՀԱՅԱՍՏԱՆԸ
«Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը». Լիլիթ Գալստյան
Թրամփը Չինաստանին և ԵՄ-ին նոր պատժամիջոցներով է  սպառնացել
ԱՀԿ-ն փոխել է դիմակներ և ձեռնոցներ կրելու վերաբերյալ խորհուրդները
Ավելին
Ավելին