Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված ողջ աշխարհում. Սպորտը ևս բացառություն չէ Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:
Սպորտային մարմնամարզությանՀայաստանի հավաքականի երիտասարւդ անդամ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարմնամարզության յուրահատկությունների, մարզումների կազմակերպման դժվարությունների, բայց և, ստեղծված իրավիճակում՝ լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:
-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սպորտի վրա:
-Կորոնավիրուսի համաճարակն ազդել և ազդում է մարդկային գործունեության բոլոր ոլորտների, այդ թվում նաև սպորտի վրա: Այս ամենը չի կարող բացասական անդրադարձ չունենալ, քանի որ տան պայմաններում մարզվելը բավարար չէ՝ մարզավիճակը պահելու համար: Որքան էլ պարապենք, ֆիզիկականի վրա աշխատենք, առավոտյան վազենք, մեր մարզաձևն այնպիսին է, որ առանց համապատասխան գործիքի առակայության չենք կարող մրազավիճակը պահել: Հավանաբար մյուս մարզաձևերում մարզիկների մոտ կստացվի հետընթաց չգրանցել, բայց մեզ անպայման գործիքի է հարկավոր: Յուրաքանչյուր մարզաձև իր դժվարությունն ունի, սակայն մարմնամազությունն ավելի նուրբ է ու յուրահատուկ, ունի իր առնաձնահատկությունները և տան պայմաններում մարզվելով՝ ավելորդ է մտածել մարզավիճակ պահելու մասին: Այսքան չմարզվելուց հետո մեզնից շատ ժամանակ է պահանջվելու նախկին մարզավիճակին վերադառնալու համար: Այս ամենի ավարտից հետո աշխարհի բոլոր մարզիկները պետք է ինտենսիվ աշխատեն վերականգնվելու ուղղությամբ:
-Ստեղծված պայմաններում կարողանու՞մ եք լիարժեք մարզվել:
-Տան պայմաններում եմ պարապում: Ամեն օր առավոտյան վազում եմ այնպիսի վայրում, ոտեղ մարդիկ չկան: Օրվա ընթացքում վարժություններ եմ կատարում ճկունության պահպանման համար՝ ձգումներ, լարան, թեքումներ: Ուժայինն էլ այս ամենի ավարտից հետո կփորձեմ մարզադահլիճոում հետ բերել: Նշեմ, որ ամեն օր մարզիչների հետ կապի մեջ եմ, ստանում եմ հրահանգներ՝ ի՞նչ անել, ո՞ր հաջորդականությամբ: Նրանց պատմում եմ մարզումներիս մասին: Ճիշտ է ամեն օր նույն բանն ենք անում, բայց անպայման խորհրդակցում եմ մարզիչներիս՝ Հայկ Նազարյանի, Սոս Սարգսյանի, Հակոբ Սերոբյանի, Արտակ Այդինյանի հետ: Այս ամենի հետ մեկտեղ՝ անչափ կարևոր է նաև ռեժիմի, սննդակարգի պահպանումը՝ հետագայում քաշի հետ կապված խնդիրներ չունենալու համար:
-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Ինչ-որ առումով այս ամենն ինձ համար լավ դասավորվեց: Ուսի վնասվածք ունեմ, մկանաթելերս են պատռվել: ժամանակ էր հարկավոր այս վնասվածքը բուժելու համար և սա ամենահարմար պահն էր: Այս ընթացքը կնպաստի իմ լիարժեք վերականգմանը, քանի որ այն ժամանակ և՛ բուժվում էի, և՛ մարզվում: Հիմա, կարելի է ասել, լիարժեք բուժում եմ ստանում:
Մրցաշարերի հետաձգումն ամեն մարզիկի վրա յուրովի կանդրադառնա: Մարզիկներ կան, որ Տոկիո-2020-ը կարիերայի վերջին մրցումը պետք է լիներ. հնարավոր է, որ հաջորդ տարի արդեն չկարողանան մասնակցել: Ոչ ոք հաստատապես չի կարող ասել, թե մեկ տարի հետո ի՞նչ կլինի, մարզիկներն ի՞նչ մարզավիճակում կլինեն: Կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ, տան պայմաններում մարզվելով, կարող են խնդիրներ առաջանալ, օրինակ՝ վնասվածքներ, որոնց վերականգնման համար ժամանակ կպահանջվի:
-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Երբ ընտանիքիդ հետ հաճելի մթնոլորտում շատ ժամանակ ես անցկացնում, դա արդեն մեծ ուրախություն և ոգևորություն է, որովհետև մարզիկները հանգամանքների բերումով հաճախ և երկար ժամանակով են բացակայում տնից: Սիրում եմ նաև ընթերցել, ֆիլմեր դիտել, հետաքրքրիր այլ զբաղմունքներ եմ գտնել՝ օրս լցնելու համար:
Անպայման ցանկանում եմ նշել, ևս մեկ անգամ շեշտել, որ այսօրվա մեր հերոսները բժիշկներն են, որոնք մեծ նվիրումով աշխատում են և իրենց կյանքը վտանգելով՝ փորձում են կյանքեր փրկել: Շնորհակալ եմ բժիշկներին, սահմանում կանգնած զիվորներին, երկրի ներսում մեր անվտանգությունն ապահովող ոստիկաններին և բոլոր նրանց, որոնք այս օրերին ծանրաբեռնված աշխատում են: Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն: Թող բոլորը, ամենակարևորը, մնան տանը, գիտակցաբար որոշ ժամանակ հեռու մնան տարաբնույնթ հավաքներից ու առիթներից: Հավատում եմ, որ Աստծո զորությամբ ամեն բան լավ է լինելու: Մենք հզոր ազգ ենք և ամեն բան կարող ենք հաղթահարել: