Ամբոխը լուրջ-լուրջ, բանիմաց տեքստերով վստահ հայտարարում ա, թե Հանրայինը հեռուստաընկերությունը նախկին ռեժիմին ա սպասարկում։
Հերիք ա հիշել Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին պատվիրված ոստիկանական ռեպորտաժը, որն առանց վարանելու երկրի վարչապետը կցեց իրա էջին՝ բոլորի աչքը մտցնելով, թե ոնց ա կառավարվում քաղաքացիների հարկերով ապրող հեռուստատեսությունը, որ մարդու ուղեղին պարզ լինի, որ հանրայինն իմ քայլական իշխանության պրոպագանդայի առաջամարտիկներից ա։ Կամ թե ոնց Հ1-ով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողին սարքեցին Հանրապետական կուսակցության անդամ։
Անգամ Պետրոս Ղազարյանը Կենտրոն հեռուստատեսությունում ավելի անկախ էր, էնտեղ կարողանում էր հրավիրել առճակատումների մեջ գտնվող երկու կողմերին էլ, բոլոր ընդդիմադիրն էլ։
Ի դեպ Հ1-ով նոր սերիալ են պատվիրել, որը բացահայտումներ ա անում իմ քայլական արտաքին քաղաքականության մասին, բայց դրա մասին հետո։
Հասկանալի ա, որ գովազդային մի իրավիճակ ա ստեղծվել, որ Հ1-ում առավել հնազանդ մարդկանց ա պետք տեղաբաշխել, բայց դրա համար ճշմարտությունները ինչքան էլ տեղերով փոխեք, մեկ ա չի փոխվելու։