f

Անկախ

Դեռ հունվարին էր պարզ, որ Փաշինյանի իշխանությունը մայրամուտին է մոտենում


Դեռ հունվարին էր պարզ, որ Փաշինյանի իշխանությունը մայրամուտին է մոտենում։ Պրոցեսն այդ ավելի շուտ էր, իհարկե, սկվել, բայց հունվարին կարելի էր արդեն պնդել, որ նա դատապարտված է, ինչն էլ արել եմ այն ժամանակ տրված մի քանի հարցազրույցներում։ Ու հիմա, երբ այդ փաստը օր օրի ավելի լայն շրջանակների համար է ակնհայտ դառնում, միտքս միայն մեկն է՝ ինչպիսի՞ն է լինելու հետնիկոլյան Հայաստանը։ Որովհետև ինչքան էլ մեզ հիմա վախեցնեն կորոնավիրուսի հետևանքներով, վստահ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի հետևանքնրը շատ ավելի ծանր են լինելու։

Մի քանի առումներով։ Նախ, հիասթափված ժողովուրդ։ Ընդ որում, անգամ հեղաշրջումից ամենաոգևորված հատվածի մոտ նախկին էյֆորիայից բան չի մնացել։ Ապացույցը՝ Facebook-յան այս օրերի լրահոսը։ Երկու տարի առաջ հենց այս օրերին մարդիկ փողոցներում էին, իսկ այսօր ոչ ոք դրա մասին չի էլ ուզում հիշի։

Կազմաքանդված ու հեղինակազրկված պետական ապարատ, որը մինչ օրս նախկին տեմպի իներցիայով է գործում։ Պետական կառույցների արդյունավետությունը հեշտ չի լինելու վերականգնել։ Ցավոք, իներցիան միայն դրական լիցքեր չի պարունակում։ Ու մենք դեռ հակառակի ականատեսն էլ կլինենք։

Վարկաբեկված քաղաքական վերնախավ։ Սրա մասին, կարծում եմ, երկար խոսելու կարիք չկա։

Եվ նմանատիպ շատ այլ բաներ։ Երբ ետ եմ նայում վերջին տարիների զարգացումներին, կարծես մորեխների հարձակման ենթարկված լինենք։ Իսկ դուք ասում եք՝ կորոնավիրուս… Ամեն ինչ հիմնահատակ ոչնչացված է, և դրա պատասխանատուն վիրուսը չէ։ Ոչ էլ Նիկոլի ասած «փայ ուզող» հեղափոխականները։ Առավել ևս չի կարելի դրանում մեղադրել ժողովրդին։ Դուք ավելի լավ է հենց Նիկոլից ու նրա հովանավորներից խոսեք։ Ահա թե ովքեր են կործանել մեր պետականությունը։

Իսկ հիմա կանգնած ենք լերկ հողի վրա։ Ինչ ցանենք, այն էլ կաճի։ Եվ սրա մասին է, որ պետք է բոլորս մտածենք։ Նիկոլ-միկոլներն անցած էտապ են։ Դրա ու անցյալի սխալների մասին հետո կմտածենք։ Հիմա գարնանացան է պետք անել։ Շատ շտապ։ Քանի դեռ մոլախոտը չի պատել մեր երկիրը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին