Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 76 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4.268 դեպք։ Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նոր դեպքերից 1 935-ը (45.3%) հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բոլոր շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 47 121 դեպք:
Բացի այդ ապաքինումից հետո վերջին օրվա ընթացքում 155 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, ընդհանուր առմամբ բուժվել է 3446 մարդ:
Երկրում վարակի հետևանքով 44 օրում մահացել է 405 մարդ: