Միացյալ Նահանգներում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 750 հազարը: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 755 533 է կազմում:
Բացի այդ, գրեթե 40.5 հազար մարդ երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: