РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը չի բացառել, որ մայիսի 11-ին երկրում ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո տրանսպորտային միջոցներում դիմակներ կրելը կարող է պարտադիր լինե: Գրում է Gazeta.ru-ն։
«Տրանսպորտը այն վայրերից է, որտեղ մայիսի 11-ից հետո դիմակների կրումը կարող է պարտադիր դառնալ»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ Ֆրանսիայում փակված խանութները աստիճանաբար կբացվեն ՝ խստագույն կարանտինային միջոցառումների ենթադրյալ ամսաթվի ավարտից հետո:
Ֆիլիպը նաև նախազգուշացրել է, որ երկրի ոչ բոլոր դպրոցները կբացվեն մայիսի 11-ից հետո: