«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ նահանգում մահերի թիվը շարունակում է նվազել: Գրում է Gazeta.ru-ն:
Անցած 24 ժամվա ընթացքում նահանգում 507 մարդ է մահացել:
Կուոմոյի խոսքերով ՝ հոսպիտալացվածների թիվը նույնպես նվազում է: Ներկայումս 16 հազար մարդ գտնվում է պետական հիվանդանոցներում։
«Եթե տվյալները ճիշտ են, և եթե այս միտումը պահպանվի, ապա մենք արդեն անցել ենք ամենաբարձր կետը, և բոլոր ցուցանիշներն այս պահին ցույց են տալիս, որ այն նվազում է», - ասել է Կուոմոն:
Նա հավելել է, որ ամեն ինչ կախված է ընդհանուր ջանքերից:
Միևնույն ժամանակ, նահանգապետն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ մարտը դեռևս չի հաղթահարվել: