f

Անկախ

Փաշինյանի 10 միլիոն դրամանոց "ձրիակերային" անտեղյակությունը ՍԴ-ում


Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին լրագրողներից մեկը վերջինիս հարցրեց, թե ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում ՍԴ իշխանամետ դատավոր Վահե Գրիգորյանի` իր պարտականությունները չկատարելուն և դրա դիմաց վարձատրվելուն... Պարոն Փաշինյանը դիլետանտ դերասանին բնորոշ զարմացած մի հայացք գցեց լրագրողի վրա և հայտարարեց, որ նա այդ մասին առաջին անգամ է լսում... Պարոն Փաշինյանը նաև լղոզված պատասխան տվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկելու այդ խնդրի վերաբերյալ...
Զարմանալի է, ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ դեմքը տեղյակ չլինել, որ իր կարկառուն կադրերից մեկը ուղղակի բեսպրեդելշչիկ է և ձրիակեր... Այլ կերպ չի կարելի մեկնաբանել վարչապետի պատասխանը Վահե Գրիգորյանի անգործության վերաբերյալ, ով պարզվում է, շատ լավ տեղյակ է, թե որքան կեռաս կամ խնձոր է ավել հավաքվել հանրապետությունում, բայց տեղյակ չէ թե ՍԴ իր յուրային դատավորն ինչով է զբաղված...
Ըստ օդում կախված լուրերի, 2019 թ-ի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ 2019թ-ի հունիսի 18-ին ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրված սույն կերպարը գործի չի գնում՝ չի հաճախում նիստերին, դատաքննություններին, իր պարտականությունները չի կատարում, դրանից հետո որոշել է գնալ ՍԴ, բայց կրկին որևէ նիստի չի մասնակցում և չի կատարում իր պարտականությունները... Այսինքն՝ շարունակում է արհամարհել սեփական պարտականությունները...
Իսկ ես հիշեցնեմ, որ այս 7 ամիսների ընթացքում ինչ ձրիակեր Վահե Գրիգորյանը դատավոր է նշանակվել ՍԴ-ում, նա ստացել է 5 միլիոն 555 հազար 760 դրամ աշխատավարձ (ըստ Իրավաբան.net-ի ՍԴ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 դրամ), 2019 թ-ի հոկտեմբերի դրությամբ ստացել է 4 անգամ պարգևավճար՝ 3 միլիոն 174 հազար 720 դրամ, ամսական ստանում է 240 լիտր բենզինի կտրոն, որը 7 ամսվա կտրվածքով կազմում է ամենաքիչը 672 հազար դրամ իրեն տրամադրված ծառայողական մեքենայի համար, օգտվում է իրեն տրամադրված աշխատասենյակից և օգտվում ՍԴ դատարանի դատավորին տրված այլ արտոնություններից... Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը, յուրային ձրիակեր դատավորի պետության հաշվին ճոխ ապրելու փաստը բացահայտելուց հետո, ի՞նչ պատժամիջոցներ է կիրառելու վերջինիս դեմ... Չնայած շատ խիստ կասկածում եմ, որ նախ, պարոն Փաշինյանը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի անգործությունից, իսկ երկրորդն էլ՝ չեմ էլ հավատում, որ ինչ-որ "շոշափելի" պատժամիջոցներ կկիրառի հարազատ ձրիակերի դեմ... Հ.Գ.Նորմալ երկրներում այսպիսի բաներ նախ տեղի չեն ունենում, իսկ բացահայտումից հետո էլ այդ դատավորը ոչ միայն զրկվում է պաշտոնից, այլև պետբյուջե է վերադարձնում մսխածը...

ՖԲ Գրառում Գագիկ Համբարյան Նիկոլ Փաշինյան Վահե Գրիգորյան Սահմանադրական դատարան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին