f

Անկախ

Ազատության մեջ Նիկոլ Փաշինյան երեւույթը ազգային անվտանգության ուղիղ, բառի ամենաբուն իմաստով սպառնալիք է. Միհրան Հակոբյան


Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, եւ թե բարոյական առումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, եւ թե բարոյական առումով: Դա հասկանում են բոլորը` մի մասը սառը դատողությամբ, մյուս մասը` բնազդով: Մնացել է արձանագրել միայն ռեժիմի կենասաբանական մահը: Իսկ դա զուտ ժամանակի հարց է: Չկա այլեւս Նիկոլ Փաշինյան՝ Հայաստանի ղեկավար, կա խճճված մի կիսածաղրածու, ով ամեն օր սեփական ձեռքերով ավելի է ձգում իր ձեռքերով իր իսկ վզին փաթաթված պարանը, իսկ նրա իշխանության մնալու ամեն օրվա համար Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին չափազանց ծանր գին են վճարում:

Ողբերգությունն այն է, որ այդ գինը Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին հետո էլ են վճարելու, եթե Նիկոլ Փաշինյանը հասցրեց Հայաստանից ճողոպրել ու շատ երկար տարիներով չհայտնվեց ճաղերի հետեւում: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որ իր կադրային թյուրիմացություններից մեկին փրկելու եւ իր այսրոպեական շահի համար ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե հայկական ավիաընկերությունները Աֆրիկայում զենքի վաճառքով են զբաղվել: Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով իր այսրոպեական շահի համար հայտարարեց, որ իր ձեռքի տակ գաղտնի պետական փաստաթուղթ է եղել, որում ասված է` հայկական պետականությունը ձախողված է: Այսինքն` Հայաստանի վարչապետը թուրք-ադրբեջանական պորպագանդայի ձեռքում զենք դրեց: Եվ, այդ զենքը չկասկածեք` կրակելու է: Երեւի հիշում եք, թե ինչպես Էլչիբեյի ռեժիմից նեղացած Մութալիբովը 1992-ին հարցազրույց տվեց` ասելով, թե «Խոջալուն Էլչիբեյի ղեկավարած «Ազգային ճակատը» սարքեց, որ իրեն իշխանությունից հեռացնեն»: Նաեւ պետք է որ հիշեք` վաղուց չկան ոչ Մութալիբովը, ոչ էլ Էլչիբեյը, բայց այդ հարցազրույցը հայկական պրոպագանդան ցայսօր մեծ արդյունավետությամբ օգտագործում է Ադրբեջանի դեմ:

Եթե Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Հայաստանից, ապա միշտ գտնվելու են ուժեր, որոնք հայկական արդարադատությունից նրան պաշտպանություն եւ անվտանգություն են տալու, մի քիչ էլ փող են տալու ու օգտագործելու են հակահայկական ու հակառուսական ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասելու, որ իշխանությունը կորցրեց, որովհետեւ խաբեց ու հիասթափեցրեց բոլորին, իսպառ բոլորին: Խաբեց ու հիասթափեցրեց իրեն հավատացողներին եւ իր համար փողոց դուրս եկած բազմահազար քաղաքաքացիներին: Նա ասելու է, որ «հին եւ բարի բոբո Կրեմլը իր ու հայ ժողովրդի գլխին սարքեց, գողացավ հեղափոխությունը իրենից ու հայ ժողովրդից, ինքն էլ ստիպված փախավ երկրից ու դարձավ վտարանդի, բայց հեղափոխությունը շարունակվում է…»:

Ամիսը մեկ մեր չստացված Սաակաշվիլի-Տրոցկին պատվերով լայվ է մտնելու ու գոռալու է` «Հայաստանի հըըըըըպաաաարտ քաղաքացիներ, երբ ես վարչապետ էի, ձեռքիս տակով փաստաթղեր են անցել, թե ինչպես են ռուսները 102-րդ բազայից զենք մատակարարել Հեզբոլլահին ու Քրդական Բանվորական Կուսակցությանը: Ձեռքիս տակով փաստաթղթեր են անցել, թե ինչպես է Հայաստանն օգտագործվել` որպես նարկոտրաֆիկինգի տարածք: Ես դա թույլ չեմ տվել, մեր սուվերենությունը, ֆլանը, ֆստանը… Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց`… Ես նրան ասացի`….»: Եվ այսպես շարունակ, մոտավորապես այն, ինչ այսօր անում է Սաակաշվիլին: Քանի որ մենք գործ ունենք պետականության, հայրենասիրության ու տարրական բարոյականության հետ զրո առնչություն ունեցող մարդու հետ, ապա հենց այս պահից է պետք մտածել` ինչպե՞ս ենք վնասազերծելու այս վտանգը: Նիկոլ Փաշինյանի տեղը բանտն է: Ազատության մեջ Նիկոլ Փաշինյան երեւույթը ազգային անվտանգության ուղիղ, բառի ամենաբուն իմաստով սպառնալիք է»:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին