Բժշկական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգում Բոտկինի անվան ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Գուսևը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը մինչև երեք օր կարող է ակտիվ լինել առարկաների մակերեսների վրա: Այդ մասին հայտնում է «78» հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա հայտարարել է, որ COVID-19- ը փոխանցվում է ոչ միայն օդայինակաթիլային ճանապարհով: Բժիշկը նշել է, որ արտաքին միջավայրում այն բավական դիմացկուն է:
«Որևէ մակերեսի վրա ընկնելով՝ այն մինչև երեք օր պահպանվում է: Եթե դուք դիպչում եք մակերեսին, ապա ձեր ձեռքը դիպչում է ձեր աչքերին՝ լորձաթաղանթի վրա, ապա դուք նույնպես կարող եք վարակվել», - ասել է Գուսևը:
Նրա կարծիքով ՝ վարակի նման շփման ուղին «ավելի արդիական է, քան օդակաթիլային տարբերակը»: