РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ամենաորոնվող գրոհայիններից մեկին։ Գրում է Gazeta.ru-ն:
Ձերբակալվածի անունը չի նշվում: Հայտնի է, որ նա ազգությամբ եգիպտացի է:
Իսպանիայի ազգային ոստիկանության տվյալներով ՝ նա Հյուսիսային Աֆրիկայից երկիր մուտք գործել է ապօրինի ճանապարհով: Նա կալանավորվել է Ալմերիայում:
Հաղորդվում է նաև, որ նա Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների հետ միասին մասնակցել է ռազմական գործողությունների:
Ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու կասկածյալների, որոնց ինքնությունը և կապերը ԻՊ-ի օտարերկրյա գրոհայինների հետ պարզվում են: