Թուրքիայում կորոանվիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4,6 հազարով, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 95 հազարը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում կատարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան; Գրում է Gazeta.ru-ն։
Երկրի առողջապահության նախարարը հայտնել է նաև 15 հազար վարակվածների և 2259 մահացածների մասին։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: