Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով բոլոր մարդաշատ միջոցառումներն արգելված կլինեն մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Այդպիսի միջոցառումների շարքում են նաև ֆուտբոլային հանդիպումները։
Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միությունը դեռ չի արձագանքել այս որոշմանը։
Հոլանդիայում հույս ունեին ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսել հունիսին առանց հանդիսականների։
ՈւԵՖԱ-ն ազգային ասոցիացիաներին հորդորել է անավարտ չթողնել առաջնություններն ու գավաթի խաղարկությունը։