f

Անկախ

Այ, թե ինչն էր իրականում աննախադեպ


«Չգիտեմ՝ դուք հիշո՞ւմ եք վերջին ջրհեղեղը, հավանաբար ոչ, որովհետև մարդիկ այդպիսի դեպքերը՝ որպես արժանի փոխհատուցում, հաճույքով մոռանում են, բայց դա կարևոր չէ, ես կհիշեցնեմ»:

Այսպես կարող էր սկսվել համավարակի, համաշխարհային տնտեսության իրավիճակի մասին ցանկացած վերլուծական նյութ: Այսպես կարող էր սկսվել վարչապետի վերջին (կամ նախավերջին՝ կարևոր չէ) լայվը: Բայց այսպես է սկսվում Կարել Չապեկի պատմվածքներից մեկը, որն ամենևին էլ նավթի բորսայական գների մասին չէ:

Այն, ինչ կատարվեց ամերիկյան կամ տեխասյան համարվող WTI նավթի հետ բորսայում, հայկական ամենամոդայիկ բառով ասած, աննախադեպ էր: Իսկապես աննախադեպ ու պատմական: Բորսայական գնանկմանը նույնիսկ մեր սոցիալական ցանցերն ու մամուլն էր հետևում: Իսկ մենք համարյա անտեղյակ ենք նավթի որականշման կարգ-մեթոդներից: Նույնիսկ, եթե բուհական դասագրքերից հիշում էինք, որ WTI տեսակը ավելի թանկ էր, քան Brent տեսակը, պիտի մոռանայինք: Որովհետև մոտ 10 տարի առաջ իրավիճակ է փոխվել: Հիմա Brent-ն ավելի թանկ է:

Այդ նույն դասագրքերից գիտեինք, որ տնտեսական ճգնաժամի պարագային արտադրողները գերադասում են ոչնչացնել սեփական արտադրանքը՝ փորձելով կանխել գնանկումը: Այդպես նկարագրում էին բոլոր դասագրքերն ու տնտեսական Մեծ ճգնաժամի տարիների գեղարվեստական գրականությունը: Մինչդեռ մերօրյա բորսայական գնանկումը հակառակ պատկեր ի ցույց դրեց: Ամերիկյան նավթի գները սրընթաց նվազեցին մինչև 0, ապա սկսեց աճել բացասական ցուցանիշը (թվաբանության տեսանկյունից «աճել» բառի փոխարեն պետք է օգտագործել «նվազել» բառը):

Առաջին անգամ հնարավոր եղավ իրականում հետևել մի գործընթացի, որի մասին նախկինում գիտեինք որպես հնարավոր հետևանք: Նախ ճշտենք, որ խոսքը մայիսի վերջին օրերին մատակարարվելիք նավթի մասին էր: Ու պարզվեց, որ այն գնորդ չունի: Ամերիկյան ստրատեգիական պահուստ-ամբարները երկու երրորդ չափով լի են: Համավարակի պատճառով աշխարհի ամենամեծ ավտոմոբիլային պարկ ու փոխադրումներ ունեցող երկրում կտրուկ նվազել է բենզինի ու դիզվառելիքի պահանջարկը: Միացյալ Նահանգներում նախորդ տարվա տվյալներով կա մոտ 278 մլն մարդատար ավտոմեքենա: Դրան գումարած, իհարկե, տնտեսության կանգը (ենթադրում եմ, որ հասարակագիտության մեջ շուտով տնտեսության այս իրավիճակը բնութագրող նոր տերմին կհայտնվի): Վերջին մեկ-երկու տարում սպառողների համար շոկ է, որ չինական բանկային համակարգում բացասական տոկոսադրույքով վարկավորում կա: Դա ի վերջո պատկերացնելը հեշտ էր: Հնարավոր էր պատկերացնել, որ դա իրականում արտոնյալ պայմաններով վարկ առաջարկելու ձև է: Այսինքն, բանկը որոշակի գումար էր առաջարկում, հետո որոշակի ժամանակահատված տոկոս չէր ակնկալում ու միայն այդ որոշակի ժամանակից հետո նոր սկսում էր վարկի գումարի հիմնական մասն ու տոկոսները հաշվարկել: Ընդունեք՝ սա ավելի հասկանալի է, քան այս առաջարկը՝ «մայիսի վերջին օրերին մեր ընկերությունն արդյունահանած մեկ բարել նավթի հետ ձեզ առաջարկում է 38 դոլար գումար. միայն թե չմոռանաք գալ ու տանել նավթը»: Սա հակաուտոպիական գրականությանը վայել իրավիճակ է: Իսկապես աննախադեպ: Իրավիճակ, որ Չապեկի հումորի զգացում ունեցողը միայն կկարողանա նկարագրել:

Լրագրողներին, տնտեսագետներին ու մյուս հասարակագետներին մնում է միայն արձանագրել ու նկարագրել իրավիճակը: Իրավիճակի «հովվերգական» պատկերը հաջորդ օրը թե՛ ԱՄՆ նախագահը փչացրեց՝ խոստանալով գնել հնարավորինս շատ նավթ, թե՛ բուն բորսան՝ նավթի հունիսյան մատակարարումների համար գնորդից փող պահանջելով:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org


 

Արա Գալոյան տնտեսություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին