եվրոպա
Սարկոզին տնային կալանքի է ենթարկվել, որն անցկացնելու է էլեկտրոնային ապարանջանով. ԶԼՄ
95
Այսօր Փարիզի վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է երեք տարվա բանտարկության, որոնցից երկուսը՝ պայմանական, «գաղտնալսման գործով»։ Սա աննախադեպ դատավճիռ է Ֆրանսիայի նախագահի հանդեպ։
Թուրքիայի «Երկնագույն հայրենիքի» դոկտրինը ոտնահարում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները․ Միցոտակիս
136
ՆԱՏՕ-ի հարեւաններն ու դաշնակիցները, Հունաստանն ու Թուրքիան տարիներ շարունակ ստվերային պայքար են մղում ամենատարբեր հարցերի շուրջ՝ Էգեյան ծովում ծովային իրավունքներից մինչեւ Թուրքիայի կողմից մասամբ գրավված Կիպրոս կղզին:
Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Եվրամիությանը հաջողվել է խուսափել ռեցեսիայից
44
ԵՄ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան կանխատեսում էինք անցած աշնանը։ Մենք խուսափել ենք ռեցեսիայից եւ տրամադրված ենք չափավոր աճի այս եւ հաջորդ տարի»,- ասել է ԵՄ տնտեսության գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին։
Բորելը պատժամիջոցների կոչ է արել՝ սահմանափակելու համար ռուսական նավթի ձեռքբերումը Հնդկաստանի կողմից
120
FT-ն նշել է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի ամենամեծ գնորդներից մեկն Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո։ Հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները սկսել են մեծ ծավալով շահույթ ստանալ ի հաշիվ զգալի զեղչով ռուսական հում նավթի ձեռքբերման։
Լեհաստանն «աշխատելու է» Ռուսաստանի դեսպանատնից հերթական շենքերի խլման ուղղությամբ․ Մորացևսկի
134
«Վերջերս, հաջող գործողությունների արդյունքում խլվել է (Ռուսաստանի դեսպանատնից -խմբ․) Վարշավայի տարածքում գտնվող շինություններից մեկը։ Եվ մենք աշխատելու ենք հաջորդների ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ հոկտեմբերին վայր կդնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները
152
«Իմ միակ ծրագիրն այս աշնանը իմ լիազորությունները վայր դնելն է: Ես պաշտոնավարելու եմ երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր, եւ սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս մասին»,- ասել է Ստոլտենբերգը։
Լեհաստանը ստացել է առաջին ամերիկյան HIMARS-ի արձակման սարքավորումները
147
M142 HIMARS-ը մեծ հեռահարությամբ ռեակտիվ հրետանային համակարգեր են՝ թրթուրավոր շասսիի հիմքով, որոնք կարող են կրակել մինչեւ 300 կմ՝ կախված օգտագործվող զինամթերքի տեսակից:
ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթաժողովում կհայտարարեն Ուկրաինային դաշինք ընդունելու ծրագրերի մասին․ Սթոլթենբերգ
120
«Անդամակցության վերաբերյալ ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասեն, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ։ Պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն այս մասին ասել են մի քանի անգամ»,- ասել է Ստոլտենբերգը։
ԵՄ-ն ճնշում կգործադրի Հարավային Կորեայի վրա՝ Ուկրաինային զինամթերք հանձնելու նպատակով. Euractive
32
Ինչպես տեղեկացրել է պարբերականի զրուցակիցը, եվրոպական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են խնդրել Հարավային Կորեայի ղեկավարությանը՝ «տրամադրվլկ համագործակցության» Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Պաշտոնյայի խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ ԵՄ-ում նկատել են, որ Սեուլը չի ցանկանում օգնել Կիեւին զինամթերքներով։
ԵՄ-ն Հիրոսիմայում G7-ի գագաթաժողովում պնդելու է Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման մասին
91
«Այժմ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ ռազմական օգնություն եւ արագ, դա անհրաժեշտ է նրա հակահարձակման համար»,- ասել է Միշելը։
Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել, որը հետո խմբագրվել է
144
«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։
Զելենսկին ժամանել է Հռոմ՝ Հռոմի պապի եւ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման
249
Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։
Եվրամիությունը պետք է արագացնի զինամթերքների մատակարարումն Ուկրաինա. Բորել
1030
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է ԵՄ-ն արագացնել մատակարարումները, Բորելն ասել է, որ անդամ երկրները «պետք է փորփրեն սեփական պաշարները եւ հաղթահարեն լոգիստիկ դժվարությունները»։
Գերմանիան նախատեսում է մինչեւ 2038թ. շահագործումից հանել Tiger մարտական ուղղաթիռները
233
Tiger-ը պահելու փոխարեն նախարարությունը նախատեսում է Airbus-ից ձեռք բերել H145M թեթեւ ռազմական ուղղաթիռներ, որպեսզի ապագայում հնարավորություն ունենա կատարել իր պարտականությունները ՆԱՏՕ-ի առջեւ, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ մանրամասներ չնշելով քանակի եւ արժեքի մասին։
Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի
76
«Ռազմական օգնության փաթեթում կներառվեն «Լեոպարդ» մարտական տանկեր, «Marder» զրահամեքենաներ, տարբեր նշանակության 200 ԱԹՍ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն IRIS-T զենիթահրթիռային համալիրներ և այլ զինամթերք»:
Եվրախորհուրդը հրապարակել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ Շառլ Միշելի հանդիպումների ժամանակացույցը
82
Մասնավորապես, նշվել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։
Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում
45
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։
ԵՄ-ն ցանկանում է Սեւ ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնել՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու համար. FT
933
ԵՄ-ն մտադիր է առանձին էլեկտրական մալուխ անցկացնել Սեւ ծովի հատակով՝ Global Gateway ծրագրի շրջանակում, որը կմիացնի Հունգարիան եւ Ռումինիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ամրապնդնելու համար միության «մատակարարումների անվտանգությունը»։
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրջորեն փոխգործակցել Չինաստանի հետ Ուկրաինայի հակամարտության հարցում
252
Եվրադիվանագիտության ղեկավարը նաեւ ԵՄ-ին կոչ է արել, որպեսզի «չարգելափակեն զարգացող երկրների աճող հզորությունը»՝ նկատի ունենալով այն, որ միության անդամ պետությունները չեն ցանկանում ընդունել Չինաստանի հանդեպ ԱՄՆ ավելի կոշտ մոտեցումը։
ԵՄ-ն հրաժարվել է միջուկային էներգիան ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում
119
«Պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ բանակցությունները սկսվել են չորեքշաբթի օրը Բրյուսելում։ Այս փաթեթի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը չի պարունակում միջուկային արդյունաբերության հետ կապված պատժամիջոցներ»,- ասել է արտգործնախարարը՝ նշելով, որ Բուդապեշտը չէր աջակցի նման միջոցառումներին։
ԵՄ երկրները 70 մլրդ եվրո կծախսեն ռազմական հնարավորությունների ընդլայնման համար. Բորել
195
ԵՄ երկրների գործունեության եւ պաշտպանության ծրագրերի հետ կապված իրավիճակը Բորելը ներկայացրել է Բրյուսելում ընթացող համաժողովի իր ելույթում։
Արեւմուտքն Ուկրաինային հակահարձակման համար տրամադրել է 200 տանկ եւ 300 զրահամեքենա. Bloomberg
134
Գործակալությունը նշել է, որ Ուկրաինայի անհաջող հակահարձակման դեպքում հակամարտությունը կարող է հայտնվել հերթական «փակուղում», իսկ Արեւմուտքի երկրները կփորձեն ստիպել Կիեւին, հրադադարի համաձայնագրի շրջանակում, հրաժարվել կորցրած տարածքները վերադարձնելուց։
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք
157
ԵՄ-ն նաեւ կոչ է անում Վրաստանին իր տարածք չթողնել ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ, քանի որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին ծառայություններ մատուցել դրանց լիցենզավորված սպասարկման համար:
Միլանի կենտրոնում պայթյուն է որոտացել․ տների վրա սեւ ծխի սյուն է բարձրանում
39
Հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել դեպքի վայրից, որոնցում երեւում է, որ կրակը համակել է մի քանի կայանված մեքենաներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, հարեւան տների բնակիչները տարհանվում են: Տարհանումն իրականացվում է նաեւ մոտակայքում գտնվող դպրոցում։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
«Անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ. Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի և ԱՊՀ մյուս ղեկավարների ներկայությանը Կարմիր հրապարակում շքերթին
86
ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։