եվրոպա
Իսրայելին թույլ կտան մասնակցել «Եվրատեսիլ 2024»-ին
62
Ավելի վաղ իսպանական ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցությունը նամակ էր հրապարակել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որում գրեթե 30 եվրապատգամավորներ կոչ էին անում Իսրայելի նկատմամբ կիրառել նույն չափանիշները, ինչ Ռուսաստանի նկատմամբ «Եվրատեսիլ-2024» երաժշտական մրցույթի անցկացման շրջանակներում:
Գերմանիան այնքան մեծ չէ, որ միայնակ օգնի Ուկրաինային․ Շոլց
72
Դաշնային կանցլերի խոսքով՝ եթե Գերմանիան մնա Ուկրաինային ռազմական օգնության միակ աղբյուրը, դա «իրական վտանգ կներկայացնի»։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակուղի է մտել պատմության վատթարագույն պառակտման պատճառով . Գուտերեշ
250
«Մենք տեսնում ենք արդյունքները. լիակատար անպատժելիությամբ վտանգավոր և անկանխատեսելի անօրինություն: Տասնամյակներ շարունակ միջուկային զինաթափումից հետո պետությունները մրցում են իրենց միջուկային զինանոցներն ավելի արագ, գաղտնի և ճշգրիտ դարձնելու համար»,- նշել է Գուտերեշը:
Վաղը տեղի կունենա ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպումը․ հրավիրված է նաև Շվեդիան
54
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբում, որը կգլխավորի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Լիտվան առաջարկել է փակել ևս երկու անցակետ Բելառուսի հետ սահմանին
54
«Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին կից Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջարկում է սահմանափակել ապրանքների, տրանսպորտի և մարդկանց տեղաշարժը Լիտվա-Բելառուսական պետական սահմանով «Լավորիշկես» և «Ռայգարդաս» սահմանային անցակետերում», - ասվում է հայտարարությունում:
35 երկիր համաձայնագիր է ստորագրել լրտեսական ծրագրերի և վարձու հաքերների դեմ պայքարելու մասին
187
Համաձայնագրում ասվում է, որ լրտեսող ծրագրերի արագ աճող շուկան մտահոգություն է առաջացնում ազգային անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում դրա ազդեցության վերաբերյալ և ընդլայնում է «պետական և ոչ պետական դերակատարների պոտենցիալ շրջանակը, որոնք հասանելիություն ունեն լրտեսության հզոր գործիքներին»:
ԵՄ-ն զգուշավոր է վերաբերվում ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գաղափարին
197
Բելգիան G7-ի անդամ չէ, բայց ներգրավված է այն բանավեճում, թե ինչ անել Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների հետ, քանի որ դրանց մեծ մասը գտնվում են Բելգիայում։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ավելի քան 269 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ սառեցված են G7-ի անդամ երկրներում, ԵՄ-ում և Ավստրալիայում, որից 200 մլրդ եվրոն՝ ԵՄ-ում, հիմնականում՝ Բելգիայում։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
213
«Նորին մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու շահարկումները և հուսալով, որ այն կխթանի հասարակության ըմբռնումը քաղցկեղով տառապող բոլոր մարդկանց նկատմամբ ամբողջ աշխարհում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի դեսպանը
189
«Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկություններով, Զալուժնին համաձայնել է նշանակվել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։ Ամենայն հավանականությամբ, նա կգնա այնտեղ, և մենք գիտենք, որ դեսպաններ ուղարկված մարդկանցից ոչ ոք երբեք հետ չի վերադարձել, սա ավանդույթ է Ուկրաինայում»,- ասել է Եվգենի Շևչենկոն՝ Ուկրաինայի Գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևի հետ հարցազրույցում, որը հրապարակել է YouTube-ի իր ալիքում։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters
199
Չնայած ԵՄ որոշ երկրների կոչերին՝ արգելել ավելի շատ ռուսական արտահանում, ինչպիսին ալյումինն է, Եվրահանձնաժողովը կառաջարկի միջոցառումների փաթեթ, որը, հուսով է, նվազագույն բանավեճ կառաջացնի անդամ երկրների միջև, որպեսզի այն արագ ընդունվի, գրում է Reuters-ը։ Անդամ երկրները պետք է միաձայն քվեարկեն նոր պատժամիջոցների ընդունման համար։
ԵՄ-ն և Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 500 միլիոն եվրոյի ներդրումային համաձայնագիր են ստորագրել
185
Ինչ վերաբերում է ԵՄ օգնությանը, ինչպես ընդգծում է Եվրահանձնաժողովը, համայնքը 2022 թվականի փետրվարից ի վեր ավելի քան 88 միլիարդ եվրո օգնություն է տրամադրել Ուկրաինային։ «Դա ներառում է ԵՄ կառույցների և ԵՄ անդամ երկրների ներդրումները տնտեսական, ֆինանսական, ռազմական և հումանիտար աջակցության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում ուկրաինացի փախստականների ընդունում», - ավելացրել է ԵՀ-ն:
Որ դեպքում Հունգարիան կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը. վարչապետը պայման է ներկայացրել
1335
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կուսակցությունը հայտարարել է, որ ակնկալում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի այցեը՝ նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը: «Եթե սա շվեդների համար կարևոր խնդիր է, ապա ակնհայտ է, որ Շվեդիայի վարչապետը կգա Բուդապեշտ», - հայտարարել են են կուսակցությունում։
Հունաստանը հերքում է Ուկրաինային ռուսական С-300-ներ փոխանցելու մտադրությունը
1147
«Սա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Հունաստանի կառավարությունը մտադրություն չունի վտանգելու երկրի պաշտպանությունն ու պաշտպանական քաղաքականությունը»,- ճեպազրույցում ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը։
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների դեմ, որոնք շրջանցում են ՌԴ դեմ պատժամիջոցները
1074
Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների այն ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ։ Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
37
Զալուժնին Զելենսկու ենթական է որպես գլխավոր հրամանատար։ Գեներալը, ինչպես վկայում են բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունները, մեծ հեղինակություն ունի ուկրաինական հասարակության մեջ
Ֆրանկֆուտի օդանավակայանի տարածքում երթևեկության խափանումներ են առաջացել ֆերմերների բողոքի ակցիայի պատճառով
113
Ֆրանկֆուրտի օդանավակայանը, որը Գերմանիայում ամենամեծն է, հայտնել է, որ իր հարակից տարածքում երթևեկությունը խափանվել է ֆերմերների բողոքի պատճառով:
Մարսելում ամուսինը սպանել է 73-ամյա հայ կնոջը
132
Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր, Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:
Անհայտ անձը Փարիզի կայարանում դանակով հարձակվել է անցորդների վրա. վիրավորվել է երեք մարդ
54
Փարիզի խոշոր Գար դը Լիոն կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, տեղեկացնում է АР-ն։
Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով Սերբիան պահանջում է շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ
230
«Մենք նրանց հայտնել ենք մեր մտահոգության մասին Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նամակում մատնանշում եմ միջազգային իրավական նորմերի խախտման յուրաքանչյուր ակտ, էսկալացիայի այն քայլերը, որոնք Պրիշտինան արել է վերջին 2,5 տարում»,- նշել է Սերբիայի նախագահը։
Հունգարիայի վարչապետը բացատրել է, թե ինչու է համաձայնել Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրել
221
«Ես բախվել էի պատին», - ասել է Օրբանը ազգային ռադիոյի եթերում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, եթե համաձայնություն ձեռք չբերվեր, և Բուդապեշտը շարունակեր օգտագործել իր վետոյի իրավունքը, ապա ԵՄ մնացած 26 անդամ երկրները կհամաձայնվեին գումարներ ուղարկել Ուկրաինա՝ օգտագործելով այդ նպատակով անգամ Հունգարիայի համար նախատեսված միջոցները։
Ամբողջ Գերմանիայում ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները գործադուլ են հայտարարել
46
Արհմիությունը պահանջում է իր 90 հազար անդամների աշխատավարձերի բարձրացում՝ Գերմանիայում աճող գնաճի և աշխատանքային պայմանների բարելավման ֆոնին։
Չորս երկրների ֆերմերներ Եվրախորհրդարանի մոտ ձվեր և քարեր են նետում ոստիկանների վրա
218
Եվրախորհրդարանի շենքի մոտ ձվեր ու քարեր են նետում ոստիկանների վրա, որոնք պատասխանում են ջրցան մեքենաներով։
Գերմանիայի 11 օդանավակայաններում գործադուլի պատճառով 1100 չվերթ կչեղարկվի
41
Գերմանիայում փետրվարի 1-ին առնվազն 1100 ավիաչվերթ կչեղարկվի, ինչի պատճառով կտուժի շուրջ 200 հազար ուղևոր։ Դրա պատճառը օդանավակայանների անվտանգությունն ապահովող անձնակազմի մեկօրյա նախազգուշական գործադուլն է, որը կազմակերպում է Ver.di արհմիությունը։
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը
75
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև Երվանդ Քոչարի՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը
Ֆրանսիայում 90-ից ավելի ֆերմերների են ձերբակալել Ռանժիսի շուկան գրոհելու համար
51
Ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում ոչ միայն Ֆրանսիայում։ Տասնյակ հազարավոր ֆերմերներ ցույցերի են մասնակցում Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բելգիայում և Իտալիայում։