այլ երկրներ
Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա
108
Այժմ ընկերության ընդհանուր շրջանառության 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Wildberries-ը գործում է Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։
Ուկրաինան հույս ունի, որ հունվարին կհամաձայնեցվի 50 միլիարդ եվրոյի օգնությունը
289
«50 միլիարդ եվրոն, որը Եվրամիությունը կհատկացնի Ուկրաինային, կօգտագործվի, մասնավորապես, աջակցելու մակրոտնտեսական կայունությանը, մեր պետության վերականգնմանն ու արդիականացմանը, ինչպես նաև ԵՄ-ին ինտեգրման արագացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել. ցանկում նաև հայաստանյան ընկերություն կա
125
Հայաստանի պետռեգիստրի տվյալներով` այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ և վերարտահանմամբ Ռուսաստան։
Զելենսկին ԵՄ առաջնորդներին կոչ է արել «չդավաճանել Ուկրաինայի ժողովրդին»
55
Իր ուղերձում Զելենսկին հիշեցրել է 2014 թվականի Եվրոպական հեղափոխությունը, երբ ուկրաինացիները զանգվածաբար բողոքում էին երկրի այն ժամանակվա նախագահի՝ Եվրոպային ինտեգրվելուց հրաժարվելու դեմ։ «10 տարի առաջ Ուկրաինայում մարդիկ ոտքի էին կանգնել Եվրամիության դրոշների ներքո։ Նրանց համար դա ճշմարտության խորհրդանիշ էր, և այդպես էլ պետք է մնա։ Այսօր մի բան եմ խնդրում՝ մի՛ դավաճանեք ժողովրդին և նրա հավատին Եվրոպայի նկատմամբ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինան եւ Թուրքիան պատրաստ են «առաջիկայում» վավերացնել ազատ առեւտրի մասին համաձայնագիրը
301
«Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կհեշտացնի լոգիստիկայի հարցերը, կնպաստի ուկրաինական բիզնեսի զարգացմանը ռազմական ժամանակվա պայմաններում, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կբացի Ուկրաինայում Թուրքիայի մեր գործընկերների համար»,- ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Լեւենթ Բիլգենի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքական «Բայրաքթար»-ը՝ Ալբանիայի ԶՈւ-ում
293
«Այսպիսի տեսք ունեն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք շուտով կլինեն մեր զինված ուժերի կազմում՝ որպես ռազմական, հետախուզական և քաղաքացիական առաքելությունների առաջադեմ ավիացիոն տեխնոլոգիա»,- գրել է նա Facebook-ում։
CNN. Ուկրաինային սարսափելի ձմեռ է սպասվում․ Զելենսկին չկարողացավ համոզել հանրապետականներին
163
Ուկրաինացի պաշտոնյաները, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, վերջին շաբաթներին խնդրել են իրենց ամերիկացի գործընկերներին ավելի շատ ժամանակ հատկացնել ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների հետ մասնավոր զրույցներին՝ ընդունելով, որ «ինչ-որ բան պետք է փոխվի» նրանում, թե ինչպես է Ուկրաինային պատերազմում Ռուսաստանի դեմ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու պաշտոնյա։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2024 թ-ին Աֆրիկայում մոտ 50 միլիոն մարդ սովի է մատնվելու
185
«Այս տարի ամենամեծ մտահոգությունը անապահովության սպառնալիքն է», - ասում է FAO-ի տարածաշրջանային փորձագետը: Նա հավելել է, որ եթե տուժածներն օգնություն չստանան, «մարդիկ կարող են մահանալ, և իրավիճակը կարող է վատթարանալ»։
YouGov. Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
180
Նշվում է, որ բրիտանացիների 70%-ը անբարենպաստ կարծիք ունի Ռիշի Սունակի մասին, իսկ բրիտանական կաբինետի ղեկավարի մասին դրական է արտահայտվել հարցվածների միայն 21%-ը։ Սունակի վարկանիշը, նշում է ուսումնասիրությունը, նոյեմբերի ցուցանիշների համեմատ իջել է տասը կետով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնականը կորցրել է կազմակերպության գումարներից ավելի քան 63,000,000 դոլար
133
Ինչպես նշում է NYT-ը, Վանշելբոյմը մոտ 60 մլն դոլար է ներդրել մի ընկերությունում, որը կապված է բրիտանացի գործարար Դեյվիդ Քենդրիկի հետ։ Սակայն ներդրումն անհաջող է ստացվել, և ներդրումների միայն 10%-ն է արդյունք տվել։ Պաշտոնյան պաշտոնանկ է արվել հունվարին։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել
88
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մերժել էր ամերիկյան ուղղումը, որը պահանջում էր դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Ուկրաինայում պատերազմի պատճառով հակաբիոտիկակայուն վարակներ են սկսել տարածվել
68
2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կենտրոնի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել երեք մարզային հիվանդանոցներում: Նրանց կողմից դիտարկված 353 հիվանդներից 14%-ը վարակվել է հիվանդանոցում գտնվելու ընթացքում:
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտեղափոխի 23 արագընթաց նավ և 20 Viking ամենագնաց մեքենա
158
«Կարող եմ հայտարարել, որ Միացյալ Թագավորությունը հանձնում է 23 ամֆիբիական նավ և 20 Viking ամֆիբիական զրահամեքենա՝ արագ տեղակայման հնարավորություններով», - ասել է Շապսը, մեջբերում է գերատեսչությունը։
Անգլիայի և Ուելսի դատավորներին թույլատրել են արհեստական ինտելեկտ օգտագործել
170
Անգլիայի և Ուելսի դատավորներին թույլտվություն է տրվել օգտագործել ChatGPT արհեստական ինտելեկտ (ԱԻ), չնայած այն մտավախություններին, որ այն կարող է «հորինել գոյություն չունեցող գործեր» կամ իրավական տեքստեր, գրում է The Daily Telegraph-ը:
Մադուրոն քնել-զարթնելա ու հանրաքվեա անցկացրել, որում վենեսուելացիներին առաջարկում էր Վենեսուելային կպցնել հարևան Գայանայի տարածքի տենց մոտավորապես 3/4-ը
94
Քարտեզում Վենեսուելայի կողմից վիճարկվող տարածքը բաց կանաչ գույնով է, Գայանայի մնացած տարածքը՝ մուգ կանաչ։ Վենեսուելան էլ դե գազարագույնն է։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Թագավորական նավատորմի երկու ականակիր նավ
180
Պաշտպանության նախարարության հայտարարությունից առաջ արված մեկնաբանություններում Շափսը հայտարարել է, որ այդ նավերը կօգնեն Ուկրաինային փրկել ծովում կյանքեր և բացել արտահանման երթուղիներ, որոնք խիստ սահմանափակված են։
ՄԱԿ-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների թվի զգալի աճի մասին
44
«Վերջին երեք տարիների ընթացքում հակամարտությունների թիվն աճել է 20 տոկոսով: Տասից տասնհինգ տարի առաջ այդ հակամարտությունների միայն 14 տոկոսն ուներ լուրջ միջազգային ներգրավվածություն, այժմ միջազգային կողմերի ներգրավվածությունը 50 տոկոս է», - ասել է Կորոսին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի
231
Նիստը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը համապատասխան նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ 2017 թվականին ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը (իրավունքը Անվտանգության խորհրդին այն հարցերին տեղեկացնելու իրավունքը, որոնք, գլխավոր քարտուղարի կարծիքով, կարող են սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը):
ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները
77
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Թուրքիայի, Սերբիայի և Ուզբեկստանի ընկերությունների դեմ
163
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 31 մարդու և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մասերի մշակման և արտադրության, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների չորս ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ռուսաստանյան նավթի առևտրում:
Ադրբեջանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը
62
«Այդ «տեղեկությունը» սուտ է։ Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում, իսկ սոցցանցերում տարածված լուսանկարը, որում Ուկրաինայի դրոշով տղամարդ է պատկերված, երկրի հետ որևէ կապ չունի»,- ասված է հայտարարության մեջ։
Առաջիկա մի քանի տարում զենքի վաճառքի եկամուտները կարող են զգալիորեն ավելանալ. SIPRI
208
Զենքի չորս գերմանական արտադրող ընկերություն գրանցել է ոչ մեծ դրական տեղաշարժ՝ 1,1 տոկոսով։ Rheinmetall, Hensoldt եւ Diehl ընկերությունները կարողացել են առանձին-առանձին ավելացնել իրենց հասույթը 6-13 տոկոսի շրջակայքում, իսկ ThyssenKrupp-ը, հակառակը, 2022-ին վաստակել է 16 տոկոսով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։
Ուկրաինան 17 միլիոն արկի եւ 400 մլրդ դոլարի կարիք ունի. ԶԼՄ
2144
«Օսթինին տեղեկացրել են 17 մլն արկի պահանջմունքի մասին։ Նա, մեղմ ասած, զարմացել է, որովհետեւ ամբողջ աշխարհում այդքան արկ հավաքել չես կարող»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյան։
Զելենսկի. Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել, բայց ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան
233
«Իսրայելի պատերազմը ցույց տվեց, որ աշխարհն այնքան էլ ապահով չէ, որքան մենք կցանկանայինք, Ուկրաինային օգնության մատակարարումները կրճատվել են։ Միայն կույրը դա չի տեսնում»,- ընդգծել է Զելենսկին։
Նուրսուլթան Նազարբաեւը հուշերում խոստովանել է, որ ունեցել է երկրորդ կին եւ որդիներ նրանից
217
Նախկին նախագահի կինը՝ Սառա Նազարբաեւան, որի հետ նա ամուսնացել է 1962թ., իմացել է ամուսնու երկրորդ կնոջ եւ նրա երեխաների մասին։