f

Անկախ

աշխարհում

​ՌԴ-ն կրկնապատկում է պաշտպանական ծախսերը՝ հասցնելով բյուջեի մեկ երրորդին

64

Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանը ծախսել է 14,97 տրիլիոն ռուբլի, որից 5,59 տրիլիոն ռուբլին հատկացվել է պաշտպանությանը, ինչը վեց ամսվա բոլոր ծախսերի ավելի քան 37 տոկոսն է։

​Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում

539

Նավալնին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների մեջ։ Դատախազը պահանջել է նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։

​Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է իրեն պաշտպանել ընտրություններից առաջ իրավական հետապնդումից

521

Թրամփը դատական ​​հայցերը «թույլ» է համարել, բայց խոստովանել, որ ստիպված է եղել շատ ժամանակ և գումար ծախսել դրանց վրա՝ պոկելով դրանք նախընտրական քարոզարշավից։

​ՌԴ-ում ցանկանում են մոբիլիզացիայից խուսափելու համար քրեական պատասխանատվություն մտցնել

526

Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը «Парламентская газета»-ին ասել է, որ դա անհրաժեշտ է իրավիճակը հարթելու համար։

​Կիևում հայտնել են, որ Ղրիմի կամրջի երկու միջադեպերին մասնակցել են ուկրաինական հատուկ ծառայությունները

75

«Մեր զինվորականները տեղն են դնում մի շարք օբյեկտների անձեռնամխելիությունը, որոնք Ռուսաստանում համարվում էին 100 տոկոս պաշտպանված։ Դա նաև Ղրիմի կամուրջն է, որի մասին նշել են մեր անվտանգության ծառայության ներկայացուցիչները, որոնք էլ մասնակցել են և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերին»,- Strana․ua-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Դանիլովն ուկրաինական հեռուստաընկերության եթերում։

​Մոսկվայի դատարանն առաջին անգամ տուգանել է Apple-ին` Ուկրաինայի պատերազմի մասին բովանդակությունը չհեռացնելու համար

67

Apple-ի համար սա այս հոդվածով նախատեսված առաջին տուգանքն է, թեև Ռուսաստանում պարբերաբար տուգանվում են խոշոր միջազգային ընկերությունները, հիմնականում՝ սոցիալական ցանցերն ու ծառայությունները։

​Լուիս Բոնոն Բաքվում Բայրամովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում իրավիճակը

73

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, բանակցությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը։

​ՌԴ-ն Նորվեգիան ներառել է «ոչ բարեկամ երկրների» ցուցակում

76

որոշումն ընդունվել է ՌԴ նախագահի 2021 թվականի ապրիլի 23-ի հրամանագրի շրջանակում։ Այս ցանկի երկրները սահմանափակում են Ռուսաստանում իրենց աշխատակիցների թիվը, որոնք կարող են աշխատել դիվանագիտական առաքելություններում։ Նոր կարգի համաձայն՝ Նորվեգիան կունենա 27 անձի սահմանաչափ։

​«Վագների» վարձկանների մի մասը մոտեցել է լիտվական սահմանին․ Լիտվայի նախագահ

65

Նաուսեդայի խոսքով՝ Բելառուսում վագներականների թիվն արդեն գերազանցում է կամ մոտ է 4,000 զինյալի, և կան մտավախություններ, որ կհասնի 10,000-ի։

​Թուրքիայի իշխանություններին բարկացրել է «հայերի միջամտությամբ» Disney+ հարթակում «Աթաթուրք» սերիալի ցուցադրման չեղարկումը․ քննություն է սկսվել

64

Սերիալի չեղարկմանն անդրադարձել են նաև Թուրքիայի իշխանություններն ու քաղաքական տարբեր ուժերի գործիչներ։ «Ամոթալի է, որ ամերիկյան հարթակը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և չեղարկել «Աթաթուրք» հեռուստասերիալի հեռարձակումը»,- ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

​Հնդկաստանը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

111

Սաուդյան Արաբիան և Ուկրաինան հանդիպմանը հրավիրել են մոտ 30 երկրների, այդ թվում՝ ԵՄ խոշորագույն պետություններին՝ ԱՄՆ-ին, Հնդկաստանին, Բրազիլիային, Ինդոնեզիայի, Եգիպտոսին, Մեքսիկային, Չիլիին և Զամբիային։

​Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 18 տարվա ամուսնությունից հետո հայտնել է կնոջից բաժանվելու մասին

72

Այս մասին Թրյուդոն  հայտնել է Instagram-ում՝ նշելով, որ նման որոշման են եկել «բազմաթիվ բովանդակալից ու դժվարին խոսակցություններից հետո»

​Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել

47

Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ «Անըթքաբիր»։

​ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանափակումները շրջանցելու համար

67

Մասնավորապես, արգելք է մտցվել Բելառուս արտահանվող այն «զգայուն» ապրանքների և տեխնոլոգիաների վրա, որոնք նպաստում են երկրի ռազմական կատարելագործմանը։

​Իրանի ՌԾՈՒ-ն վարժանքներ է անցկացնում ԱՄԷ-ի հետ վիճելի կղզիների տարածքում

92

«Այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը սկսել են Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանությունն ուժեղացնելու զորավարժությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Աբու Մուսա կղզուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

​Տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի երկար սպասված հեռախոսազրույցը․ ինչ հարցեր են քննարկվել

94

Էրդողանը շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների դեմ պայքարի նպատակով ռուսական կողմի ուղարկած 2 հրշեջ ինքնաթիռների համար, գոհունակություն հայտնել ռուս զբոսաշրջիկների հետաքրքրության աճի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է սահմանվելու։

​Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 10 զինկոմիսարիատ են հրկիզել

71

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաշվարկել է, որ հուլիսի 29-ից Ռուսաստանում զինկոմիսարիատները հրկիզելու 17 փորձ է գրանցվել։
 

​Միջադեպ լեհ-բելառուսական օդային սահմանին. Պենտագոնը մեկնաբանել է՝ հիշեցնելով ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը

74

Երեքշաբթի Լեհաստանը հայտարարել է, որ շտապ զորքեր է ուղարկում իր արևելյան սահման՝ Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսին մեղադրելով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ։

​Հռոմի պապը Ղուրանի հրապարակային այրման դեպքերը «բարբարոսություն» է որակել

83

«Սուրբ Ղուրանի այրման պատմությունն իսկապես բարբարոսական է։ Այս դեպքերը վնասում և խանգարում են մարդկանց միջև հասուն երկխոսությանը»,- ի պատասխան գրել է Հռոմի պապը։

​Սերդար Քըլըչը ևս միացել է Disney Plus-ի դեմ լոբբիստական արշավին

90

«Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին վնաս տալու համար Երևանում Նեմեսիսի, այսպես կոչված, հուշարձանը կանգնեցնող մտածողությունն ու Disney Plus-ի «Աթաթուրք» սերիալի համար կրկին նույն նպատակով ճնշում գործադրող մտածողությունը նույնն է։ Կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն՝ այս ապակառուցողական մտածողությանը հանձնվելը չեմ ընդունում»։

​Պուտինը Պատվո շքանշան է շնորհել Կադիրովի մորը

76

Աիմանի Կադիրովան հանրապետությունում ղեկավարում է հիմնադրամ, որը կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է ուղարկում Ռուսաստանի նոր մարզերի բնակիչներին։ Չեչնիայի ղեկավարի մայրն արդեն ունի տասը պարգև, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների Բարեկամության շքանշան։

​Անտառային հրդեհների պատճառով Հռոդոսը ժամանակից շուտ լքած զբոսաշրջիկները կկարողանան 1 շաբաթ անվճար հանգստանալ կղզում. Հունաստանի վարչապետ

81

Հուլիսի 18-ին Հռոդոսի կենտրոնում բռնկված հրդեհներից հետո ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ և տեղացի ստիպված են եղել լքել տները և ծովափնյա հյուրանոցները: Ուժեղ քամիների պատճառով կրակը տարածվել է դեպի արևելյան և հարավային ափեր՝ տարածք, որտեղ կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր:

​Մակրոնի մարդը ծրագրում է ղեկավարել ԵՄ-ն․ Politico

51

Ըստ պարբերականի՝ Բրետոնն արդեն ամեն ինչ անում է, որպեսզի իր նշանակումը հաջորդ հնգամյա ժամկետում անխուսափելի լինի։

​ԱՄՆ-ը նոր միջուկային օբյեկտ է հանձնել շահագործման ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ

80

4-րդ էներգաբլոկն այժմ պատրաստվում է վառելիքի սկզբնական բեռնմանը՝ մայիսին ռեկորդային ժամանակում տաք ֆունկցիոնալ թեստերը հաջողությամբ անցնելուց հետո: Անցում առևտրային շահագործման սպասվում է այս տարվա չորրորդ եռամսյակում կամ հաջորդի սկզբին:

​Իրանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը միջազգային տրանսպորտային միջանցք կստեղծեն

161

Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը մտադիր են համատեղ միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծել։ Այս մասին քննարկվել է երեք երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցություններում, EADaily-իի փոխանցմամբ՝ հայտնել է Ուզբեկստանի Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին