աշխարհում
Պրահան աջակցում է Հայաստանին դեպի Եվրոպա նրա ճանապարհին․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ
62
Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և աջակցում է Երևանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին։ Այս մասին հայտարարեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Խավիեր Կոլոմինա
80
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։
Իսրայելի բանակը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի սպառնալիքը վերացնելու համար կպահանջվի ամբողջ 2024-ը կամ ավելի երկար. Bloomberg
70
Իսրայելական բանակն ասում է, որ Գազայի հատվածում իր ամենաթեժ մարտերը տեղի են ունենում հարավային Խան Յունիս քաղաքում, որտեղ նրանք հույս ունեն սպանել կամ բռնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, որոնք, ենթադրաբար, պատանդների հետ թաքնված են թունելներում, հաղորդում է Bloomberg-ը:
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն աղետալի հետեւանքներ կունենա. Հունգարիայի վարչապետ
224
«Եվրամիությանն Ուկրաինայի մերձենալը կամ անգամ անդամակցությունը ԵՄ-ին կործանարար ազդեցություն կունենա կամ կարող է ունենալ եվրոպական տնտեսության վրա, հատկապես գյուղատնտեսական հատվածում»,- ասել է նա։
Սերբիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանից և Չինաստանից զենք ստանալու մասին
225
«Արդեն փետրվարի 15-ին, տոնին (Սերբիայի պետականության օրը), դուք կտեսնեք առաջին կարևոր համակարգը, որը մենք մատակարարել ենք Ռուսաստանից և վաղուց վճարել ենք՝ Repellent էլեկտրոնային պատերազմի համակարգը: Այն արդեն մեր ձեռքում է և նախատեսված է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային պայքարի համար, սա մեզ համար կարևոր է»,- ասաց նա։
Բրիտանիան կարող է պաշտոնական, դիվանագիտական ճանաչում տրամադրել Պաղեստինի պետությանը. Քեմերոն
244
Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնական, դիվանագիտական ճանաչում տրամադրել պաղեստինյան պետությանը ոչ թե Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ խաղաղության վերջնական համաձայնագրի շրջանակում, այլ ավելի շուտ՝ հենց բանակցությունների ժամանակ։
Sky News. Բայդենը արդեն այսօր երեկոյան հնարավոր է՝ թույլատրի ԱՄՆ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
175
«Ամերիկայի թշնամիները հատել են սահմանը. անգործությունը տարբերակ չէ, բայց չափից ավելի արձագանքը կարող է բոցավառել Մերձավոր Արևելքի լարվածությունը և տարածաշրջանային պատերազմ բռնկել:
Անվտանգության աշխատակիցները Գերմանիայի օդանավակայաններում գործադուլ կանեն
171
Գերմանիայում վերջին տարիներին աճել են գործադուլները, որոնք ազդում են օդային և երկաթուղային ծառայությունների վրա, քանի որ աշխատողները պահանջում են ավելի բարձր աշխատավարձեր՝ գնաճի հետևանքները հաղթահարելու համար:
Բայդենը որոշել է՝ ինչպես արձագանքել Հորդանանում ռազմաբազայի վրա հարձակմանը
172
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում ավելի լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքում՝ կրկնելով այլ պաշտոնյաների մեկնաբանությունները, թե «ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ»:
1973-ից ի վեր Մերձավոր Արևելքում նման վտանգավոր իրավիճակի չենք բախվել. Բլինկեն
167
«Իրոք, թեև Մերձավոր Արևելքը դեռ բախվում է շարունակական մարտահրավերներին, տարածաշրջանն ավելի հանգիստ է, քան եղել է տասնամյակների ընթացքում», - գրել է Սալիվանն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ հրապարակված իր էսսեի մի հատվածում:
Չինաստանի վերելքը և Ռուսաստանի ռևանշիզմը լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են. ԿՀՎ ղեկավար
171
Ինչպես նշում է Բերնսը, այս տարին, ամենայն հավանականությամբ, դժվար տարի կլինի Ուկրաինայի մարտի դաշտում, ուժի փորձություն, «որի հետևանքները դուրս կգան երկրի ազատության և անկախության համար մղվող հերոսական պայքարի սահմաններից»։
ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնին
158
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ իր կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնի և դիտակետի վրա՝ Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղում, գրում է The Times of Israel-ը։
Կանադան չեղարկել է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն․ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում վերանայել որոշումը
74
Հայ դատի Կանադայի հանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։
ԱՄՆ-ը Ռուսաստանի պատվիրակության ղեկավարին մուտքի արտոնագիր չի տվել՝ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու համար
71
Եզրափակիչ նստաշրջանում, ինչպես նշել Է դիվանագետը, ՌԴ-ն բախվել է եւս մեկ սահմանափակման՝ հատուկ կոմիտեի քարտուղարության՝ բանակցությունների հիբրիդային ձեւաչափ կազմակերպելու անկարողության տեսքով։
Իրանի և Պակիստանի արտգործնախարարները բանակցություններ են վարել
236
Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում կհանդիպի նաև Պակիստանի վարչապետի և բանակի պետի հետ։
Մեքսիկայում ավելի քան 1,5 հազար միգրանտներ ուղղվել են հատելու ԱՄՆ-ի հետ սահմանը
243
Հունվարի 22-ին Fox News-ը հայտնել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է հեռացնել 30 մղոն (մոտ 48 կմ) լարային ցանկապատը Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, որը տեղադրվել է միգրանտների հոսքի դեմ պայքարի շրջանակներում։
Ռուսական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Տաբաևկա գյուղի վրա
219
Բնակավայրը գտնվում է Կուպյանսկից մոտավորապես 20 կմ հարավ-արևելք և Սվատովոյից 30 կմ հյուսիս-արևմուտք։
ԿՀՎ-ի վերլուծաբաններին թույլ չեն տալիս օգտվել Telegram-ից
181
ԱՄՆ կառավարությունը ձգտում է ուժեղացնել գործակալության աշխատանքը բաց կոդով վերլուծության վրա և մշակում է OSINT (բաց կոդով հետախուզական) ազգային ռազմավարություն:
ԱՄՆ պաշտպանության նախարարը վիրահատությունից հետո վերադարձել է Պենտագոնում աշխատանքի
191
2024 թվականի հունվարի 15-ին հիվանդանոցից դուրս գալուց հետո Օսթինն իր պարտականությունները կատարել է տնից։
Զելենսկին նշել է ուկրաինական զինված ուժերի թիվը և հայտնել, թե քանի մարդ է լքել երկիրը
196
«Ունենք 880 հազ.։ Մենք միլիոնանոց բանակ ունենք։ Միևնույն ժամանակ, ներկայումս աշխատում է ավելի քան 30 միլիոն մարդ»,- նշել է նա ARD-ին տված հարցազրույցում։
Իսրայելը համաձայնել է առևանգվածներին ազատ արձակելու գործարքի պայմաններին. ԶԼՄ-ներ
187
Համաձայնագիրը ներառում է ժամանակավոր զինադադար, ընդլայնված մարդասիրական օգնություն և դատապարտված ահաբեկիչների ազատ արձակում, հայտնում է Today in Israel պորտալը։
ԱՄՆ-ը Հունաստանին 40 F-35 կործանիչ կվաճառի և տարբեր զինատեսակներ կնվիրաբերի
190
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել F-16 ռազմական ինքնաթիռների հետաձգված վաճառքին Թուրքիային, որն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Bloomberg-ը։
Ռուսաստանն Ուկրաինայում ավելի քան 7 հազար զրահամեքենա է կորցրել. Մեծ Բրիտանիայի ՊՆ
163
2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական զորքերը կորցրել են մոտ 2600 տանկ և 4900 զրահամեքենա, գրում է Bild-ը։ 2023 թվականին սարքավորումների կորուստները 2022 թվականի համեմատ նվազել են 40 տոկոսով։ Պատճառը պաշտպանությանն ու խրամատային պատերազմին անցնելն է։
Ուկրաինայի ՊՆ-ն հերքել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մասին տեղեկությունը
188
Խոսքն Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մասին տեղեկատվության մասին է։
Իրանն իսրայելական հետախուզության չորս աշխատակիցների է մահապատժի ենթարկել
173
Իրանում այսօր մահապատժի են ենթարկվել Մոսադի աշխատանքային խմբի հիմնական անդամները՝ երկրի պաշտպանության նախարարության հետ կապված պաշտպանական և հրթիռների արտադրության գործարանի ռմբակոծման նախագծի համար՝ Մոհամմադ Ֆարամարզին, Մոհսեն Մազլումին, Վաֆա Ազարբարին և Փեյման Ֆաթեհին: