աշխարհում
Իսրայելը «Հեզբոլլահի» ստորաբաժանման հրամանատարի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել. կան զոհեր
60
Անցյալ շաբաթ սպանվեց ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավար Սալեհ ալ-Աուրին։ Ընդամենը 24 ժամ առաջ սպանվել է «Հեզբոլլահ» շիական կազմակերպության Ռադվանի ստորաբաժանման հրամանատար Վիսամ ալ-Թավիլը, իսկ այժմ նրա հուղարկավորության ժամանակ հարված է հասցվել, հայտնում է Al Jazeera-ն։
«Ոչ բարեկամական» երկրներում գտնվող ռուսներին թույլ չեն տա քվեարկել ՌԴ նախագահական ընտրություններին
39
ՌԴ իշխանությունները պատրաստվում են չեղարկել առաջիկա նախագահական ընտրությունների քվեարկությունը «ոչ բարեկամական» երկրներում տեղակայված ռուսական հյուպատոսարաններում, «Վեդոմոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։
Չինաստանն ուկրաինական հակամարտությունում որևէ մեկի կողմից չէ. ԱԳ նախարար
41
«Նպաստելով խաղաղ բանակցությունների վերսկսմանը և խաղաղության վերականգնմանը՝ մենք ակտիվորեն պատրաստվում ենք ուկրաինական հակամարտությունում որևէ մեկի կողմը չբռնել և պայքարել իրավիճակի կարգավորման համար միայն խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Խաղաղությունը մեր ժողովրդի համար ամենակարևոր արժեքն է․ Լուկաշենկո
44
«Մեզ համար ակնհայտ է՝ խաղաղությունն ամենակարևոր արժեքն է, ցանկացած ժողովրդի համար, հատկապես բելառուսի, որովհետև մենք գիտենք դրա արժեքը»,- ասել է Լուկաշենկոն մշակույթի և սպորտի գործիչների մրցանակաբաշխության ժամանակ։
Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին
41
«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն, երկարատև խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», - ասված է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը 10 տոկոսով կկրճատի համաշխարհային ՀՆԱ-ն. Bloomberg
128
Այդքան մասշտաբային հետեւանքների պատճառն այն է, որ Թայվանը առաջատար դիրքեր է զբաղեցնում կիսահաղորդիչների արտադրությունում. Թայվանի TSMC չիպերն արտադրող ընկերության միայն 20 խոշոր հաճախորդների ընդհանուր շուկայական կապիտալացումը կազմում է 7,4 տրլն դոլար։ Բացի այդ, Թայվանի նեղուցը «աշխարհում կարեւորագույն առեւտրային ուղիներից մեկն է»։
Բրիտանացի պատգամավորները վախենում են աշխատել Վեսթմինսթերյան պալատում՝ պալատի վիճակի պատճառով. Politico
116
քաղաքական գործիչները եւ վարչական աշխատակիցները նախընտրում են աշխատել տնից եւ աշխատասենյակներ են գալիս «որքան հնարավոր է հազվադեպ»։ «Եթե մարդիկ աշխատում են նկուղում, ապա նրանք հաստատ չեն ցանկանա այնտեղ գտնվել հինգշաբթի կամ ուրբաթ, որովհետեւ այնտեղ հարմարավետ չէ եւ պատուհաններ չկան»,- թերթին ասել է խորհրդարանի անդամը անունը չնշելու պայմանով՝ նկատի ունենալով աշխատասենյակները շենքի ամենահին մասում։ Որոշ պատգամավորներ նաեւ նշել են, որ պալատում գտնվելն անվտանգ չէ, եթե այն համաշխարհային ժառանգության կարգավիճակ չունենար, մարդկանց «թույլ չէին տա անգամ մտնել նման վթարային շենք»։
Դրագին դիտարկվում է որպես Եվրոպական խորհրդի ղեկավարի թեկնածու. FT
129
Միշելի հաջորդին գտնելու շտապ անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված է ԵՄ կանոններով, որոնք կարող են թույլ տալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին զբաղեցնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, եթե ոչ մի թեկնածու համաձայնեցված չլինի Միշելի լիազորությունները հանձնելու պահին, նշել է պարբերականը։
Լեհաստանն ստացել է Abrams տանկերի 2024թ. առաջին խմբաքանակը
128
2022թ. Լեհաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է համաձայնագիր 250 M1A2 Abrams արդիականացված տանկերի մատակարարման մասին 2025-2026թթ.։ Ավելի ուշ Վարշավայում տեղեկացրել են, որ Վաշինգտոնի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն շահագործման մեջ գտնվող եւս 116 M1A1 տանկերի մատակարարման մասին։ Լեհական տանկիստներն արդեն սովորել են վարել ամերիկյան նախկին այս մեքենաները երկրի տարածքում 2022թ.։
Ֆինլանդիան հայտարարել է, որ չի բացելու անցակետերեը Ռուսաստանի հետ սահմանին
116
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆինլանդիայի արևելյան սահմանը փակ կմնա, Ռանտանենն պատասխանել է. «Այդպես էլ պետք է լիներ»: Նախարարը պնդում է, որ Ռուսաստանի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի փոփոխություններ չեն եղել, ուստի ռիսկ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բաց լինի»:
Բլինկենը հանդիպել է Իսրայելի նախագահի և վարչապետի հետ
134
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ Դյուկը բարձրացրել է Իսրայելի դեմ ՄՔԴ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության պահանջի հարցը։
Իսրայելի պարտության մասին կանխատեսումներն իրականանում են. Այաթոլլահ Խամենեի
129
«Նրանք ասացին, որ կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը և դիմադրությունը և կտեղափոխեն Գազայի բնակիչներին: Բայց նրանք ձախողվեցին, և այսօր դիմադրությունը մնում է ամուր, եռանդուն և լիովին պատրաստված, իսկ Սիոնիստական ռեժիմը հյուծված է, նվաստացած և ափսոսանքով լի: Սիոնիստական ռեժիմի իրական էությունը բացահայտվել է»,- ասել է Այաթոլլահ Խամենեին:
Գազայի հատվածում ապրելու համար հասանելի տարածքը կրճատվել է երկու երրորդով. Wall Street Journal
71
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ նահանգում ներկայումս ապրում է ավելի քան 1 միլիոն պաղեստինցի, թեև նախկինում այնտեղ ապրում էր 275 հազար մարդ:
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա
50
Լեմիկին ինստիտուտը հայտարարել է, որ լիովին աջակցում է երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը
41
Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Էկվադորում բանտից անհետացել է նշանավոր մաֆիոզոն. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել
115
Էկվադորի բանտից անհետացել է հանցավոր խմբավորման պարագլուխը, որը, մասնավորապես, կասկածվում է երկրի նախագահի թեկնածուի սպանության մեջ։ Երկրում երկու ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։
Գաբրիել Աթալը դարձել է Ֆրանսիայի նոր վարչապետ
63
France24-ը գրում է, որ Աթալը Ֆրանսիայի՝ երբևէ ամենաերիտասարդ և առաջին բացահայտ գեյ վարչապետն է։
Ռուսաստանյան ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Նոգինսկում Կարեն Հայրիյանի սպանության մասին
58
НТВ-ի տեղեկացմամբ՝ քրոջ վիճակը, որը հարձակման պահին, ենթադրաբար, նույնպես գտնվել էր մեքենայում, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ հարձակվողները փորձել են մտնել հիվանդանոց, որպեսզի ավարտին հասցնեն ավտոկայանատեղիում կատարվածը։ Որոշ տվյալներով՝ հարձակվողները նույնպես հայեր են։
Ինչո՞ւ է Պարիս Հերունու մեծությունը շարունակում մնալ աննկատ
69
Խորհրդային գաղափարախությանը, որի հիմքում գիտական աթեիզմն էր, անչափ գրավիչ էր «Մեծ պայթյունի» գաղափարը, ուստի հակառակն ապացուցող հայ ակադեմիկոսի գիտական միտքը չէր կարող հարթ ճանապարհ անցնել։
Ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան արտաքին դարպասին, վարորդը ձերբակալվել է
33
Նախագահ Ջո Բայդենը միջադեպի պահին քաղաքից դուրս է եղել։ Անվտանգության աշխատակիցները չեն ասել՝ դա պարզ վթար է, թե շենքի վրա հնարավոր նպատակային հարձակում:
2024 թվականը Էլ-Նինյոյի պատճառով կարող է լինել ռեկորդային շոգ տարի
63
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը 2023 թվականն անվանել է պատմության մեջ ամենաշոգ տարին, սակայն 2024 թվականը կարող է ավելի շոգ լինել:
Ճապոնիայի Նոտո թերակղզու տարածքը երկրաշարժի արդյունքում ավելացել է 4,4 քկմ-ով
81
Տեղի բնակիչների վկայությամբ՝ հատակի բարձրացումը տեղի է ունեցել գրեթե ակնթարթորեն և երկրաշարժի հետ միաժամանակ։ Որոշ վայրերում դա ստեղծել է բնական ճեղքեր և նվազեցրել ցնցումների հետևանքով առաջացած 3-ից 5 մ բարձրությամբ ցունամիի հավանական կործանարար ազդեցությունը:
Ռուսաստանն ու Իրանը միավորել են ֆինանսական հաղորդագրությունների համակարգերը՝ հրաժարվելով SWIFT-ից
59
SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի ֆոնին Ռուսաստանում ստեղծվել է միջբանկային հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը։
ՌԴ Նովգորոդի մարզում շուրջ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ զոհերի ու տուժածների թվում կան նաև երեխաներ
54
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 8-ին, Մոսկվայի ժամանակով 14։45-ին (երևանյան ժամանակով՝ 15։45-ին)։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում` 2023 թվականին ծնված երեխա։
Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը
56
Պենտագոնի ղեկավարը 70 տարեկան է։ Նա ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։