աշխարհում
ԵՄ երկրները չեն ցանկանում աջակցել ԱՄՆ-ի գործողություններին Կարմիր ծովում
223
Թեև ԱՄՆ-ի գլխավորած օպերացիան ի սկզբանե արժանացավ եվրոպական վեց երկրների աջակցությանը, որոշ պետություններ այդ ժամանակվանից հեռացան դրանից՝ մտավախությունների ֆոնին, որ այն կարող է ուժեղացնել լարվածությունը և սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում:
Լեհ ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիան Ուկրաինայի հետ սահմանին
221
«Խաբված գյուղի» տեղական կառույցի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք գրավոր հավաստիացումներ չեն ստացել, որ կառավարությունը կկատարի իրենց պահանջները։ Նրանք համաձայնություն են փնտրում գյուղատնտեսության նախարարության հետ։
Ամերիկացի պաշտոնյաները ևս հայտարարել են, որ Իրանում պայթյունը կազմակերպել է «Իսլամական պետությունը»
233
Տարածաշրջանային երկու զինվորական պաշտոնյաներ հայտարարել են, որ կարծում են, որ «Իսլամական պետությունն» է իրականացրել հարձակումը, որի հետևանքով 84 մարդ է զոհվել գեներալ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ: Սոլեյմանին սպանվել էր չորս տարի առաջ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
ԱՄՆ-ն առաջին անգամ նախատեսում է կիրառել մահապատժի մեթոդը, որը ՄԱԿ-ն անվանել է «անմարդկային»
227
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում ԱՄՆ իշխանություններին չօգտագործել ազոտային գազ, քանի որ մահապատժի այս մեթոդը բանտարկյալին կենթարկի «դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ նույնիսկ խոշտանգումների»: Հայտարարության մեջ ՄԱԿ-ի չորս հատուկ զեկուցողներ ասել են, որ մահապատիժների այս տեսակը հակասում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ միջազգային կոնվենցիային:
ԻԳԻԼ-ը ստանձնել Է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
102
«Իսլամական պետությունը հինգշաբթի օրը ստանձնել է երկու պայթյունների պատասխանատվությունը (...) արարողության ժամանակ Իրանում», - նշվում է պարբերականի նյութում։
Իրանի նախագահը չեղարկել է այցը Թուրքիա
28
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի համար։
Փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 230 զինվորական
47
Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հումանիտար միջնորդության շնորհիվ ՌԴ է վերադարձվել 248 ռուս զինվորական
Շվեդիայում գրանցել է վերջին 25 տարվա ամենացուրտ գիշերը
59
Ցուրտ եղանակի պատճառով Թագավորության հյուսիսում գտնվող մի քանի կետերում չեղարկվել են գնացքների և ավտոբուսների չվերթները:
Իրանում պայթյունների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է արդեն 103-ը
66
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնել էր երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։
Տոկաև. Ես ուղիղ ասացի Նազարբաևին, որ նրա կողմնակիցների քաղաքական խաղերը քիչ էր մնում քանդեին երկիրը
286
«Եվ, պետք է ասեմ, որ այդ փորձերը նպատակաուղղված ու կազմակերպված էին։ «Իշխանության տարանցման» ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական մանիպուլյատորները ձևավորել էին իշխանությանը զուգահեռ ինչ-որ կենտրոն։ Մեր երկրում գործում էին նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նախագահը՝ ի դեմս նախկին նախագահի։ Սա, ի վերջո, չէր կարող չբերել իշխանական բախման։
Էրդողան. Թուրքիան լուծել է տարաձայնությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ
1824
«Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք աշխատել ենք մեր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա», - ասել է նա:
Իրանում՝ գերեզմանատանը, որտեղ նշում էին գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցը, պայթյուններ են որոտացել
281
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
Աշտիանի. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարի սպանության հետևանքները թափվելու են ԱՄՆ-ի վրա
1801
«ԱՄՆ-ը խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը, և այս սպանության հետևանքները թափվելու են նրանց վրա», - նախազգուշացրել է նա:
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 64-ի
1761
Երկու օր է անցել այն բանից հետո, երբ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը լայնածավալ կառուցվածքային վնասներ և հրդեհներ է պատճառել Ճապոնական ծովի ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Վաձիմա քաղաքում, սակայն աղետի ամբողջական չափն անհայտ է մնում։
Ռուսաստանի Կիևին հասցրած ամենամահաբեր զանգվածային հարվածի զոհերի թիվը հասել է 30-ի
233
Դեկտեմբերի 28-ի երեկոյից Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Ուկրաինան կամիկաձե անօդաչուներով, իսկ դեկտեմբերի 29-ի գիշերվանից՝ հրթիռներով։
ԶԼՄ. Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարել Կոնգոյի հետ Գազայից փախստականներ ընդունելու վերաբերյալ
1501
Իսրայելական լրատվամիջոցները մեջբերում են հետախուզության նախարար Գիլա Գամլիելի խոսքը, որը նա ասել է երեկ Քնեսեթում. «Պատերազմի ավարտին ՀԱՄԱՍ-ի իշխանությունը կփլուզվի, քաղաքային իշխանություններ չեն լինի, քաղաքացիական բնակչությունը ամբողջովին կախված կլինի մարդասիրական օգնությունից: Աշխատանք չի լինի, իսկ Գազայի գյուղատնտեսական հողերի 60%-ը կդառնա անվտանգության բուֆերային գոտի»։
2024-ի ընտրությունները. աշխարհի 64 երկրում տարին ընտրական է լինելու
153
Ընթացիկ տարում համապետական ընտրություններ են սպասվում աշխարհի 64 երկրներում: Այդ ընտրություններին ակնկալվում է, որ կմասնակցի ընդհանուր 2 մլրդ մարդ: Եվ շատ դեպքերում այդ ընտրությունների արդյունքներից է կախված քաղաքականությունն ու իրավիճակը գլոբալ և տարածաշրջանների մակարդակում:
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22185-ի
70
Մինչև 7000 մարդ համարվում է անհետ կորած, շատերը, ենթադրաբար, թաղված են փլատակների տակ:
Ուկրաինային այսօր ՌԴ-ի հասցրած մասշտաբային ավիահարվածի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 92 հոգի վիրավորվել է
99
Ինչպես հայտնել են Ուկրաինայի Օդային ուժերում, հունվարի 2-ին ռուսաստանցիներն Ուկրաինայի դեմ արձակել են 35 հարվածային անօդաչու, 70-ից ոչ պակաս օդային բազավորման թեւավոր հրթիռ եւ տասը «Կինժալ» Х-47М2 աերոբալիստիկ հրթիռ։
Իսրայելն իր զորքերի մի մասը դուրս կբերի Գազայի հատվածից
104
Վերախմբավորումը, ինչպես նաեւ կադրային վերադասավորումները Իսրայելի ռազմական ղեկավարությունում իրականացվում են 2024-ին բանակի պատրաստվելու շրջանակում։ Ինչպես սպասվում է, մարտական գործողությունները շարունակվելու են։
Սիրիացի զինվորականները հայտնել են, որ Իսրայելը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտները
92
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին այն գրոհներից հետո, որոնք կատարվել էին հյուսիսային Իսրայելի դեմ Սիրիայի տարածքից։
Բաքվում փաստաբանն ինքնահրկիզվել է
135
Փաստաբան Զաուր Մամեդովն իր վրա լցրել է խիստ դյուրավառ նյութ և ինքնահրկիզվել։
Ռուսաստանը Բելգորոդի հրթիռակոծման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել
129
Պոլյանսկին ավելի ուշ պարզաբանել է, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 31-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին։
Միացյալ Նահանգները չի խրախուսում այնպիսի հարձակումներ, ինչպիսին` Ուկրաինայի ԶՈՒ-ի հարվածն է Բելգորոդին. Պետդեպարտամենտ
129
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինական զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը:
Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարարի գլխավորությամբ. Պեսկով
139
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ ՌԴ Նախագահին զեկուցվել է Բելգորոդին հարվածելու մասին: